ԳԵՏԱՁԻ

Մեկնում եմ ապրաքանտար գնացքով:
Ինքն իրենից հիասթափված վարժեցնողը, քանի որ չկարողացավ  իրեն ենթարկել գետաձիուն, զայրացած մտրակեց կենդանուն։ Անսպասելի հարվածից շշմած գետաձին վայր գցեց վարժեցնողին: Երկուսն էլ  փռվել էին կրկեսի խաղահրապարակում, և իրենց անհարմար տեսքով՝ խայտառակ եղան:   
Որոշումն ընդունվեց նույն վարկյանին: Տնօրինությունը գետաձիուն դուրս գրեց կրկեսից, արձանագրելով՝ «գետաձին խենթացել է», և կենդանուն տարան կենդանաբանական այգի:
Երկու տարի անց նորից Կիևում եմ:
Շագանակակենիների պղնձագույն տերևները էլ չեն խշխշում տաղտուկ ու ձանձրալի՝ ինչպես անցյալ ժամանակներում: Մանր անձրև է մաղում:
Հոգիս ալեկոծ՝ միայնակ թափառում եմ գազանանոցի թաց ծառուղիներում:
Թերևս այդ ես ու դու ենք մեղավոր, որ նրա բնակիչները դարձան մուրացկան:
Մետաղյա ճաղերին սեղմված, նրանք հայացքով ուղեկցում են ինձ՝ հուսալով, ինչ-որ բան ստանալ ինձանից, իսկ ես ոչինչ չունեմ նրանց տալու…
Վանդակներից  մեկի մոտ, չգիտես ինչու, աղմկալից ու մարդաշատ էր:
Կանգնեցի:
Գետաաձին, խելագար գետաձին ճաղերի ետևում անում էր այն, ինչ որ չէր կարողացել անել երկու տարի առաջ, կրկեսի խաղահրապարակում:                                                                      
 
Թարգմանիչ՝ Անուշավան Մեսրոպյան