Ծաղիկը` մտքի բնակավայր

<strong>Վիտո Սուտտո</strong>

<em>Արվեստաբան-քննադատ (Իտալիա)</em>

<img class="alignleft size-medium wp-image-483" style="margin-left: 10px; margin-right: 10px; border-width: 2px; border-color: black; border-style: solid;" title="OLYMPUS DIGITAL CAMERA" src="http://localhost/arvest/wp-content/uploads/P1010383-225x300.jpg" alt="" width="225" height="300" />    Միջազգային ասպարեզում բարձր մակարդակի գործունեությամբ հայտնի և հասարակության մեջ մեծ հարգանք վայելող կազմակերպությունների շարքում կուզենայի հիշատակել  Իտալիայի Ֆրիուլի-Վենետիկի Ջիուլիա նահանգի  հայկական “Ծիծեռնակ”  կազմակերպությունը։ Ես այս կազմակերպության շնորհիվ ծանոթացա Նազիկ Ասլանյանի ստեղծագործություններին: Մի արվեստագետ, ով տիրապետում է  նշանների և՛ գույների անպարփակ տարատեսակներին,  և  ում  գեղանկարչությունը  բուրումնավետ  և՛ գունագեղ ծաղիկների և՛ ծաղկաթերթերի  միախառնված լույսի մի աշխարհ է, որը մեր  մեջ առաջացնում է  տաք զգացողություն… Բայց դա նրա նկարչության արտաքին ընկալումն է միայն. մինչդեռ  խորքում Նազիկ Ասլանյանի ստեղծագործություններն ալեգորիկ եղանակով բացահայտում են հարափոփոխ կյանքի  իմաստը:  Յուղաներկով արված նրա գեղանկարներում հիմնականում կարելի է տեսնել տարվա եղանակների փոխակերպումները՝ բնության զարթոնքն ու թոշնումը. Ինչպես  մարդկային կյանքն է: 

Արվեստագետի անհատական “եսը” արտացոլվում է  ծաղկի և բնության մեջ.  դիտողին  հաղորդում   իր ներքին  լույսը, միևնույն ժամանակ այն ներառում  իր մեջ:    Մի խոսքով, ծաղիկը նրա ստեղծագործական հայտնագործությունն է, այն <img class="alignleft size-medium wp-image-485" style="margin: 5px;" title="DSC_0125" src="http://localhost/arvest/wp-content/uploads/DSC_0125-200x300.jpg" alt="" width="200" height="300" />միջավայրը, որտեղ նա իրականացնում է իր  մտահղացումները, սա նշանակում է, որ կյանքի անսահման և անդադրուն շարունակականության մեջ նկարիչը փնտրում է  այն թելը, որը կարող է ուղենիշ դառնալ: Ծաղկի գունային շողարձակ շարժման մեջ, կարծես, խորհրդանշական կերպով երեւակվում է արվեստագետի զարգացումը, ով  դիմում է թռիչքի` չհեռանալով իր արմատից, միաժամանակ մնում վերածննդի գաղափարի հետ¢որդը: Առաջին հայացքից կարող է շատ պարզ թվալ, բայց, կարծում եմ, ծաղիկն ընտրելով որպես կյանքի խորհրդանիշ, նա ծաղկի միջոցով մեկնաբանում է  կյանքի երևույթները:<img class="size-medium wp-image-484 alignright" style="margin: 10px 5px;" title="DSC_0210" src="http://localhost/arvest/wp-content/uploads/DSC_0210-300x200.jpg" alt="" width="300" height="200" />

Նրա կտավներում մենք տեսնում ենք բնության դինամիկան` ծնունդից մինչև  մահ և այդ ամենը  ծաղկի միջոցով, որը  մեզ հանդարտ, անվրդով ու անաչառ մտորելու առիթ է տալիս: Եվ ծաղիկը, որը  գույն է տալիս մեր գոյությանը,  նաեւ հիշեցնում  է մեզ  ապրելու գեղեցկության  մասին`  կյանքի յուրաքանչյուր պահը արժեւորելու,  ակնթարթի հրաշագեղության,  ,capre diemե-ի մասին: Նկարիչը ստեղծագործական որոնումների և գեղանկարչական լուծումների մեջ  մեծ հաջողության է հասել: Յուղաներկի հնարավորությունները թույլ են տալիս հայ արվեստագետին գունային սահուն անցումներ կատարել. նա, կարծես, մերթ մոտենում է ծաղկին, մերթ հեռանում, հպվում թերթիկին, շոյում  այն,  գույն  տալիս կամ  գույն վերցնում  նրանից:  Նա անգամ հայտնվում է աբստրակցիոնիզմի անհավանական, բարդ իրականության մեջ, որպեսզի հետո կրկին վերադառնա ռեալիստական սիմվոլիզմին, ինչին անդրադարձանք այս հոդվածում:

&nbsp;

<img class="alignright size-medium wp-image-486" title="DSC_0160" src="http://localhost/arvest/wp-content/uploads/DSC_0160-200x300.jpg" alt="" width="200" height="300" />                                                                                                         <img class="alignleft size-medium wp-image-487" title="DSC_0124" src="http://localhost/arvest/wp-content/uploads/DSC_0124-300x200.jpg" alt="" width="300" height="200" />

&nbsp;