«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-10

Հաշված օրեր են մնացել  «Ոսկե  ծիրան» միջազգային 10-րդ  կինոփառատոնի բացմանը:  Տարին այս հոբելյանական  է: Պետք է նշել, սակայն, որ փառատոնի կազմակերպիչների գործելակերպը,   աշխատանքային ոճն ու ռիթմը, առանձնապես չի փոխվել նշանակալից այս իրադարձության առիթով:   Քանի որ  Ինչպես նախորդ , այնպես էլ  հոբելյանական այս փառատոնը նույնքան  առանձնահատուկ է, ուրեմն նույնքան  տարաբնույթ ու բազմաբովանդակ ծրագրերով  հագեցած:   
«Չկա, ուրեմն կլինի» - պատասխանել էր Հարություն Խաչատրյանը հոլանդացի լրագրողին, երբ վերջինս Կարլովո Վարիի կինոփառատոնի վերջին օրը հայկական պատվիրակության խմբին դիմելով, ասել էր.- էդ, ի՞նչ երկիր ունեք, որ նույնիսկ միջազգային իր փառատոնը չունի.
Այս լակոնիկ երկխոսությունից անցել է տասը տարի:
Այդ ընթացքում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը  Հայաստանում հյուրընկալել է համաշխարհային կինոյի գրեթե ողջ վերնախավին, անֆորմատ պատկերա-պոետիկ կինոյի սահմաններում ստեղծագործող մեծանուն արվեստագետներին: Այս տարին բացառություն չէ:  Երկրի մշակութային կյանքի կարևոր այս իրադարձությանը մասնակցելու համար Երևան են ժամանելու  նշանավոր մի շարք արվեստագետներ, որոնց շարքում` Գոդֆրի Ռեջիոն. Քշիշտոֆ Զանուսին, Յոս Ստերլինգը  և այլք: Գալիս է նաև Շառլ Ազնավուրը:  Փառատոնի բացման համար ընտրվել է  մեծատաղանդ արվետագետի մասնակցությամբ նկարահանված «Մի կրակեք դաշնակահարի վրա» կինոնկարը:  Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում տեղադրված `Հ. Բեկնազարյանի, Ս. Փարաջանովի, Ռ. Մամուլյանի, Ա.Վերնոյի աստղերի շարքում տեղադրվելու է նորը: Շառլ Ազնավուրի  աստղը:

10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շաբաթ` հուլիսի 7-14-ը ներառող օրերն են:  Բացման արարողությունը կայանալու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքում:  Փառատոնի գլխավոր հովանավոր ու հավատարիմ գործընկերը կրկին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է և ՀՀ մշակույթի նախարարությունը:
Փառատոնն այս տարի  ստացել է շուրջ 1100 հայտ` աշխարհի ավելի քան 94 երկրից (անցյալ տարի 67 երկիր էր), որը  փաստում է, թե ինչպես է «Ոսկե ծիրան»-ի հանդեպ  հետարքրությունն այս տարիների մեջ գնալով,  մեծացել:
Ինչպես նախորդ, այնպես էլ «Ոսկե ծիրան»-2013-ի շրջանակներում  ներառված են լիամետրաժ, վավերագրական ու «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային   նաև «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրերը:  Հիշյալ ծրագրերում ներկայացված ֆիլմերը գնահատելու համար ժյուրիի չորս խումբ է աշխատելու:
«Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին գլխավորելու է հունգարացի  կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրիի նախագահն է լինելու 2012-ին, «Ոսկե ծիրան» դափնեկրի կոչմանն արժանացած, ճանաչված կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի օրերին իրենց հատուկ խստապահանջությամբ կաշխատեն նաև Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի  (ՖԻՊՐԵՍՍԻ)  և Էկումենիկ ժյուրիները:
Հետաքրքիր ու բազմաբովանդակ են  նաև «Ոսկե ծիրանի» արտամրցութային`  «Երևանյան պրեմիերաներ» ու «Հետահայաց ցուցադրություններ» և այլ խորագրերով ծրագրերը: Ի դեպ, այս ծրագրերի շրջանակներում անակնկալներ են սպասվում համաշխարհային կինոյի վարպետներից:  Փառատոնի շրջանակներում գործող մեկ այլ` “Հարգանքի տուրք” ծրագրի սահմաններում նշվելու է Արամ Խաչատրյանի-110, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի- 75 ամյա հոբելյանները:
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան» հոբելյանական տասներորդ կինոփառատոնը լուսաբանելու են թե՛ հայաստանյան ԶԼՄ-ները, թե՛ միջազգային ճանաչում ունեցող հեռուստաալիքներն ու պարբերականները. մասնավորապես` «Euronews»-ը, «Культура»-ն, «The national»-ը, «Site and sound»-ը և այլք:
Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային բարձրորակ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ նախատեսվում է իրականացնել նաև` «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով դասընթաց: Փառատոնի իրադաչձություններով հարուստ աշխատանքային  օրագրին կարելի է լինելու տեղեկանալ «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականից:
Ի դեպ, նշված փառատոնային թերթը թողարկում է, հոլանդացի այն մարդը, որը Հարություն Խաչատրյանին տասը տարի առաջ ասել էր. «Էդ ի՞նչ երկիր ունեք, որ միջազգային իր կինոփառատոնը չունի»:  Ասել, ու չէր էլ ենթադրել, որ Էս երկիրն, այդուհանդերձ փառատոն ունենալու է, և որակական այնպիսի մակարդակով` որ  օտարազգի մասնագետներն հինգ տարի անց, այն արդեն կոչելու են «հեղինակային կինոյի նոր Մեքքա»: Կինոաշխարհում թրծված ու կյանքի փորձով իմաստնացած  Տոնինո Գուեռան, սակայն  «Ոսկե ծիրանի» հաջողության գաղտնիքը հասկացել էր:  Երևան կատարած երկրորդ այցից հետո նա բանավոր ու գրավոր խոսքով բանաձևել էր. «Պետք է պահպանել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այն տարբերվում է աշխարհի խոշորագույն փառատոներից  ու եզակի է նրանով, որ հոգի ունի, քանզի շարժիչ ուժը ոչ թե շահն է, այլ Սերը»:

«Արվեստի» ընթերցողին ենք ներկայացնում «Ոսկե ծիրան»-10-ի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ցուցակը.

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Շուրջ 96 երկրից ներկայացված 1200 հայտերից ծրագրերում կներկայացվեն մոտ 200 ֆիլմ, որից 90-ը մրցութային ծրագրերում` համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

Միջազգային մրցույթում ներկայացված են հետևյալ խաղարկայինները.

«11 հանդիպում հորս հետ» (11 Meetings with My Father),  ռեժ. ` Նիկոս Կորնիլիոս, (Հունաստան, 2012թ.)
«Երկար, երջանիկ կյանք» (A Long and Happy Life), ռեժ.` Բորիս Խլեբնիկով, (Ռուսաստան, 2013թ.)
«Սոսկ կյանք» (A Mere Life), ռեժ.` Սանհուն Փարկ, (Կորեայի հանրապետություն, 2012թ.)
«Շրջաններ» (Circles), ռեժ.`Սրդան Գոլուբովիչ, (Սերբիա, 2013թ.)
«Իմ մարդասպան շունը» (My Dog Killer), ռեժ.` Միրա Ֆորնայ, (Սլովակիա/Չեխիայի հանրապետություն, 2013թ.)
«Փարվիզ» (Parviz),  ռեժ.`Մաջիդ Բարզեգար, (Իրան, 2012թ.)
«Հինգերորդ եղանակ», (The Fifth Season), ռեժ.` Պիտեր Բրոսենս/Ջեսիկա Վուդուորթ, (Բելգիա/Ֆրանսիա/Նիդերլանդներ, 2012թ.)
«Լուսանկարը», (The Photograph), ռեժ.` Մաչեյ Ադամեկ, (Լեհաստան/Գերմանիա/Հունգարիա, 2012թ.)
«Ձայն լռության» (The Voice of Silence), ռեժ.` Վիգեն Չալդրանյան, (Հայաստան, 2013թ.)
«Rendez-Vous Կիրունայում», (Rendez-Vous In Kiruna), ռեժ.`Աննա Նովիոն, (Ֆրանսիա, 2013թ.)
«Հերոին», (Heroin), ռեժ.` Ռենե Հոուեն, (Հոլանդիա, 2013թ.)

Վավերագրական մրցույթում կներկայացվեն հետևյալ ֆիլմերը.

«Աշխարհ, որ մերը չէ», (A World Not Ours), ռեժ.`Մահդի Ֆլեյֆել, (Մեծ Բրիտանիա, 2012թ.)
«Երկու հոգու միջև», (Between Two-Spirit), ռեժ.`Լորանս Պերիգո, (Շվեյցարիա, 2012թ.)
«Արյունակից եղբայր» (Blood Brother), ռեժ.` Սթիվ Հուվեր, (ԱՄՆ, 2012թ.)
«Չար… անտերունչ կղզին» (Char - The No-Man's Island), ռեժ.` Սուրավ Սարանգի, (Հնդկաստան, 2012թ.)
«Ձուկիայի եզը» (Dzukija's Bull) ռեժ.` Լինաս Միկուտա, (Լիտվա, 2013թ.)
Leviathan, ռեժ.` Վերենա Պարավել, Լուսիեն Կաստենգ-Թեյլոր, (Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա/ԱՄՆ, 2012թ.)
«Քայլի'ր, քայլի'ր, ձախով», (March, March With Your Left!), ռեժ.` Եվգենյա Մոնտանյա Իբանյես, (Ռուսաստան, 2012թ.)
«Իմ Աֆղանստան. կյանքն արգելված գոտում» (My Afghanistan - Life in the Forbidden Zone), ռեժ.` Նագիբ Խայա, (Դանիա, 2012թ.)
«Սև ծովի վերջին ծովահենները» (The Last Black Sea Pirates), ռեժ.` Սվետոսլավ Ստոյանով, (Բուլղարիա, 2013թ.)
«Ամեն  ինչ անհետացնող մեքենան» (The Machine Which Makes everything Disappear), ռեժ.` Թինաթին Գուրչիանի, (Վրաստան/Գերմանիա, 2012թ.)
«Սպասարան» (The Waiting Point) ռեժ.`Մաշա Դրնդիչ, (Խորվաթիա, 2013թ.)

Հայկական համայնապատկեր ծրագրում կներկայացվեն 22 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Մասնավորապես.

«Բոլորս միասին հիմա», ռեժ.`Ալեքսանդր Տավիցիան-Միրեցկի, (ԱՄՆ, 2012թ.)
«Բոլորը մեկնել են», ռեժ.` Գիորգի Փարաջանով, (Վրաստան)
«Այդ ես չեմ»,  ռեժ.`Մարիա Սահակյան, (Հայաստան, 2013թ.)
«Այնտեղի մարդիկ», ռեժ.` Հայկ Կարապետյան, (Լատվիա, 2012թ.)
«Թափառում», ռեժ.` Արշալույս Հարությունյան, (Հայաստան, 2011թ.)
«Ջրից հետո ավազ է մնում» (After Water There Is Sand) ռեժ.` Սարո Վարժապետյան, (Հայաստան, 2011թ.)
«Ալխաս և Ջուլիետ» (Alkchas and Juliet), ռեժ.` Աշոտ Քեշիշյան, (Ռուսաստան, 2013թ.)
«Ընդհատված մանկություն» (Broken Childhood), ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան, 2013թ.)
«Կորած հորիզոններ» (Lost Horizons) ռեժ.` Առնո Խայաջանյան (Ֆրանսիա, 2012թ.)
«Ներեյշա» (Nereysha) ռեժ.` Սերգո Ուստյան ( Հայաստան)
«Սպիտակ գառան երազը» (White Lamb’s Dream), ռեժ.` Հրանտ Վարդանյան (Հայաստան, 2013թ.)
«Խավարում» (Eclipse), ռեժ.` Արշալույս Հարությունյան (Հայաստան, 2013թ.)
«Իդան այստեղ է» (Ida is Here), ռեժ.` Էմիլ Մկրտչյան (Շվեդիա, 2013թ.)
Մարաթոն (Marathon), ռեժ.` Հարութ Շատյան, (Հայաստան, 2013թ.)
«Հայկական արձագանքներ. Մաս երեք» (Armenian Echoes Part Three) ռեժ.` Հակոբ Գուդսուզյան, (Կանադա, 2012թ.)
«Էմբերս» (Embers), ռեժ.` Թամարա Ստեփանյան (Հայաստան/Լիբանան/Քաթար, 2012թ)
«Բավական» (Enough), ռեժ.`Ադրինե Գրիգորյան (Հայաստան)
«Ստեղծագործելու բանաձև» (Create a Formula), ռեժ.` Նիկոլայ Դավթյան (Հայաստան, 2011թ.)
«Հայրը» (Father) ռեժ.` Մարատ Սարգսյան, (Լիտվա, 2012թ.)
«Հողի կանչը» (Figure of Armen), ռեժ.` Մառլեն Էդոյան, (Կանադա, 2012թ.)
«Պեպիտո» (Pepitto), ռեժ.` Գուրգեն Ջանիբեկյան (Հայաստան, 2013թ.)
«Սարոյանլենդ» (SaroyanLand), ռեժ.` Լուսին Դինք (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013թ.)
«Վ…, այսինքն` Վեռնյոյ» (V… For Verneuil), ռեժ.` Արտո Փեհլիվանյան (Ֆրանսիա, 2013թ.)

Արդեն չորրորդ տարին կայացող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը կներառի ավելի քան քառասուն ֆիլմ շուրջ տասնհինգ երկրից