ԶԵՆՔ

 

...սիրտն ու բռունցքը նույն չափն ունեն,

   բայց նույն գործառութները չեն կատարում։ 

ՌՈՒԴԻ ՖՐԱՆՑԻՍԿՈ

Ծնվել է 1982թ.  Կալիֆոնիայի Սան Դիեգո քաղաքում, որտեղ էլ ապրում է հիմա։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Հինգ գրքի (առայժմ) հեղինակը ամերիկյան ժամանակակից  գրականության նշանավոր ներկայացուցիչների շարքին է դասվում։  

                                                    ********************

«ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» ԲԱԺԻՆԸ ՎԱՐՈՒՄ Է ԳՈՀԱՐ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ

   

Հոդվածում ասվում է.

«Մեքսիկական կառավարությունն ամեն տարի առգրավում է, մոտ 30,000

անօրինական զինամթերք»։

Այդ զինամթերքը հալեցվում է, իսկ մետաղամասն օգտագործվում է այլ

տեսակի զենք պատրաստելու համար, այն ավելի ուշ վերամշակելու են նրանց զինվորականները։

2012-ին Պեդրո Ռեյեզը (մեքսիկացի նկարիչ), համոզում է կառավարությանը իրեն նվիրաբերել այդ զինամթերքը և դրանք երաժշտական գործիքների  է վերածում։

Այդպիսով ինչ-որ տեղ հայտնվում են դափ, թմբուկ, կիթառ, որոնք պատրաստված են մարդկային կյանքեր խլող զենքերից, միայն  թե դրանք արձակում են հնչյուններ, որոնք մարդկանց մարմիններին կյանքի են վերադարձնում։

Ասում են՝ զենքը միշտ զենք է մնում, բայց մենք ենք ընտրում պատերազմում կռվելու մեթոդները։

Որոնց օգնությամբ ասել ենք փորձում, որ անգամ ամենաավերիչ գործիքները կարող են արձակել պարելու արժանի մեղեդի,

Մի՞թե  դա էլ չենք կարող  ճակատամարտ կոչել։

Ինձ հետաքրքիր է՝ որքան ժամանակ է պահանջվել, համոզելու համար առաջին  զենքին, որ ինքը ամբոխի վրա կրակելու փոխարեն նոտա հնչեցնելով, 

ստիպի մարդկանց պարել։

Երբ ես վեց տարեկան էի, ինձ սովորեցրին բռունցքով հարվածել։

80-ականներին բուլինգի դեմ շարժում էր սկսվել։

Մի անգամ համադասարանցիներիցս մեկը «քո մերը» կատակը հեռու տարավ,

Ես նախ հիշեցի պարապածս ,

ապա վերածեցի նրա քիթը շատրվանի։

Կարծես ձեռքս մետաղադրամ լիներ,

Ես փակեցի աչքերս,

Երազանք պահեցի։

Տուն վերադարձա արյունոտ ձեռքերով և այդպես հայտնվեց առաջին նկարս՝ կախված սառնարանի վերևը։

Ես հիշում եմ իմ հայացքը ձեռքերիս գամած, կարծես քննաթերթիկ լինեին,

որի բոլոր պատասխանները ճիշտ են։

Ես չգիտեի, որ դասարանում եմ,

Բայց գիտեի, որ փոխադրվում եմ։

Եւ մի՞թե դա չէ տղամարդկությունը։

Մի շարք անձնական զգացմուներից վախեցող տղաներ

Սարսափած ամեն տեսակ զգացողություններից անթաքուն զայրույթով

Գոռում են պատի ստվերի վրա՝ չհասկանալով, որ հենց մենք ենք կանգնած

լույսի դիմաց։

Մենք սովորում ենք, որ սիրտն ու բռունցքը

Նույն չափն ունեն։

Բայցև մոռանում, որ նրանք նույն գործառույթը չեն կատարում։

Մենք շարունակ միմյանց հորդորում ենք ցուցաբերել տղամարդկություն.

Բայց իրականում գաղափար չունենք, թե  դա ինչ է նշանակում։

Մենք վերածում ենք մեր տղաներին զենքերի։

Նշան ենք բռնում սխալ ուղղությամբ, քաշում ձգանը

և պարզապես անտեսում նրանց պատճառած վնասը։

Դա նշանակում է՝ ստիպել ինչ-որ բանի մոռանալ իր գործառույթները,

որպեսզի կարողանանք այն օգտագործել ավելի լավ նպատակի համար։

Ես սովորում եմ, որ այս մարմինը ատրճանակ չէ։

Ես սովորում եմ, որ տղամարդու համար կողմնորոշվելը՝ ավերելու կարողությունը չէ։

Ես սովորում եմ, որ անձը, եթե միայն կռվել գիտի,

կարող է զուտ բռնությամբ շփվել  և դա չպետք է ինչ-որ մեկի առաջին լեզուն լինի։

Ես սովորում եմ, որ պարտեզի և գերեզմանի միակ տարբերությունն այն է, թե դու ինչն ես նախընտրում դնել հողի մեջ։

Մի անգամ մի տարօրինակ տեսքով ջութակ տեսա։

Վերնագիրը հուշում էր, որ այն զենքից էր պատրաստված․

Ես մտածեցի.«Մի օր դա ես կարող եմ լինել»։

  

Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանիի