Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս.
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը. Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է.
Աշխատել է «Էկրան», «Ֆիլմ», «Գեղարվեստ», «Հայություն» պարբերականներում, արդիական այլևայլ խնդիրներ արծարծող հոդվածները տպագրվել են Հայաստանում և սփյուռքում լույս տեսնող պարբերական մամուլի էջերում: Վիպակները («Լենինական, Գյումրի, Կումայրի», «Չի կարող պատահել»), վեպը («Օղակը փակվում է»), պատմվածքները ամփոփված են «Թանաքագույն առավոտներ», «Սիրո քնքուշ հեքիաթ», «Դարձ նավահանգիստ» և «Օղակը փակվում է» ժողովածուներում: «Թունելից վախեցող գնացքը», «Կանաչ, ուրախ ճամփորդներ գրքերը նվիրված են մանուկներին: