ԿԿԱՌՈՒՑՎԻ՞ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ «ԲՐԵՆԴ ԱՅԳԻՆ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

    Դեռևս 2012 թվականի գարնանը «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից ներկայացվեց կենտրոնի կողմից մշակված «Բրենդ Այգի» նախագիծ-առաջարկը: Այն մեծ արձագանք ստացավ հանրության և լրատվամիջոցների կողմից, սակայն, մերժվեց նախկին իշխանություններից (ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան): Այսօր սակայն նախագիծն ավելի քան ակտուալ է, հետևաբար ևս մեկ անգամ այն ներկայացնում ենք հանրության և պատկան մարմինների ուշադրությանը:

    Երևանում կան այգիներ, որոնք գտնվում են ոչ այնքան բարվոք վիճակում և չեն ծառայում իրենց բուն նպատակին: Այնինչ այդ այգիները կարող են վերածվել շահութաբեր և հետաքրքիր ժամանցի կենտրոնների: «Բրենդ Այգին»  մի նախագիծ է, որի շրջանակներում առաջարկվում է հայրենական արտադրողներին (և ոչ միայն) տրամադրել 1.5x1.5քմ տարածություն իրենց բրենդը ներկայացնելու համարոսքը եռաչափ ներկայացման մասին է): Այսինքն` տեղական կամ միջազգային կազմակերպությունը հնարավորություն է ստանում «Բրենդ Այգում» իրեն հատկացված տարածքում տեղադրել իր ընկերության եռաչափ լոգո-խորհրդանիշը: Այգու շնորհիվ բրենդները ինքնատիպ ձևով կներկայանան ինչպես հայ սպառողին, այնպես էլ արտասահմանից մեր երկիր ժամանող տուրիստներին:  «Բրենդ Այգին»` լինելով «EXPO բաց երկնքի տակ»,  կարող է դառնալ յուրօրինակ և հաճելի ժամանցի այնպիսի մի վայր, որպիսին` համաձայն մեր ուսումնասիրությունների, չկա աշխարհում:

  «Բրենդ Այգում» կազմակերպությունների ներկայությունը լինելու է տարեկան վարձավճարի հիմունքով (~1.5 միլիոն դրամ, 300-500 բրենդ): Դա հնարավորություն կտա լավ վիճակում պահել այգին, իսկ ձևավորվող հավելյալ միջոցները կարող են ծառայել նոր և հետաքրքիր քաղաքային ծրագրերի կյանքի կոչմանը:
    Հաշվի առնելով այն հանգմանքը, որ «Բրենդ Այգի» նախագիծ-առաջարկի իրագործումը կապված է բազմաթիվ պետական կառույցների համատեղ աշխատանքի հետ, առավել նպատակահարմար ենք համարել այն հանրայնացնել այս եղանակով: «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» պատրաստ է համագործակցել նախագծի կյանքի կոչման համար և մի շարք գործառույթների շարքում ստանձնել նաև դրամահայթայթման (ֆանդրայզինգի) գործառույթը:

 

«ՓիԱր-ի     ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Հանրային կապերի հասարակական կազմակերպություն

Հասցե` ՀՀ, 0010 Երևան, Սարյան 20/1

Հեռ.` (+37491) 877-857, (+37410) 58-39-98

Էլ. փոստ` arm.pr.center@gmail.com

Կայք` www.armpr.am

Author