«ՈՎՍԱՆՆԱ»

«Ովսաննա, ես կուգամ քո ետևեն, ինձի կսպասես»: Կյանքի մշտական ուղեկից դարձած այս արտահայտությունը և բաժանման պահը հիշողության մեջ մնաց ամբողջ կյանքի ընթացքում: Կրկնվող երազի նման պատկերը ցավ պատճառելու հետ նաև անուշ մի քնքշանքով էր հոգին լցնում:  Կարոտն  էր արթնանում: Կարոտն էլ անուն ուներ՝ Մանիկ: «Ովսաննա, ես քո քույրիկն եմ՝ Մանիկը: Ինձի կսպասես, ես կուգամ քո ետևեն»:  Երեքուկես տարեկան  աղջնակը երբեք չմոռացավ այդ արտահայտությունը, որը նաև ծննդյան վկայականի նշանակությամբ կարևորվեց նրա համար, որի շնորհիվ  պիտի մտապահեր ոչ միայն  քրոջ, այլև իր անունը: Եւ պիտի սպասեր տասնամյակներ շա

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. ՆՐԱ ԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ՀՈՒՇՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՎ ՈՒՄ ՁԵՌՔԸ ՊԵՏՔ Է ՈԼՈՐԵԼ

Սովորության համաձայն իր քայլքով սենյակը երկարությամբ կիսելով, խոսքը փոխեց. «Երեկ Դավիթն ասաց. - Պապ, քո գրածներն էլ ոչ մեկին չտաս նկարահանելու, կինոռեժիսոր կդառնամ ու ես կնկարահանեմ»: Հրանտ Մաթևոսյանը, երևի թե գոհունակությունն ու հայրական հպարտությունը թաքցնելու համար կատակի թեթև երանգով ու ժպտալով այս լուրը հայտնեց:

ՆՎԱՐԴ

«Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգին է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք, տարրական ճշմարտություններ են: Կարելի՞ է ռոկոկո ոճով եկեղեցի շինել: Կարելի չէ, և հայը չի մտնի այնտեղ, չի աղոթի: Իսկ նրանք, ովքեր ուզում են օտարանալ, բարի ճանապարհ, թո օտարանան: Արդեն հայությունը քանակ չէ, այլ որակ է»:

ՄԵՐ ԿՅԱՆՔԻ « ԹԵՄԱՆ»…

«ԱՐՎԵՍՏԻ» հյուրասրահում գրականագետ, «Թեմա» հաղորդաշարի հեղինակ ու վարող Հայկ Համբարձումյանն է

-Ինչու՞   «Թեմա»:

- Ճիշտն ասած, հաղորդաշարի անվանումը ես չեմ ընտրել: «Շողակաթ» հեռուստաընկերության որոշումն էր: Գուցե այն պատճառով, որ մեր հեռուստաընկերությունը գերադասում է  հրավիրել մարդուն և նրա արված գործի շուրջ խոսել: Ոչ թե  անձը, այլ նրա ստեղծածը  հաղորդման թեմա  դարձնելու եղանակն, ինձ էլ է դուր գալիս:

- Քանի՞  տարվա կենսագրություն ունի հաղորդաշարը:

«ՓԱՐԱՋԱՆՈՎ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՓԱՐԱ ԲԱՌԻՑ Է»

 Թբիլիսի, Կոտե Մեսխի-10. Շ.

Մշակութային քաղաքականություն և ազգային գաղափարախոսություն

20-րդ դարը լինելով ողբերգական տարեթվերով լեցուն, այդուհանդերձ դարձավ հայկական պետականության վերա-կանգնման դարաշրջան: Հայաստանի առաջին հանրապետության կյանքը, սակայն, կարճ էր և կորստաբեր, իսկ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը առանձնա-հատուկ էր նրանով, որ թեև կար արվեստների զարգացմանն ուղղված մշակութային  քաղաքականություն, բայց դա իրականացվում էր պետական այնպիսի գաղափարա­խոսության շրջանակում, որը  թույլ չէր տալիս տասնհինգ հանրապետություններից  որևէ մեկին   շահեկանորեն տարբերվել մյուսներից։ Խորհրդային միության տարիները մի ժամանակահատված էր, որը թեև արդեն անցյալում է, բայց, ինչ

ԻՆՔԴ ՔԵԶ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԽԱԲԵԼ

Իներցիան վերջին ազդարարն է, ոչ միայն արվեստում այլ կյանքի բոլոր ասպարեզներում, նաև սիրո մեջ, նաև մարդկային հարաբերություններում…

Թեմայից է ընտրվու՞մ ստեղծագործության ծավալը, թե՝ ծավալն է թելադրում ասելիքը:  Իսկ գուցե՞ ծավալն, առհասարակ կարևոր չէ…

ՄԵԶԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԱՐՎԵՍՏԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԱՊՐԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՆՈՒՅՆԱՑՎԵԼ ԵՆ

Միայն մի ճշմարտություն կա, որի մասին վաղուց գիտեմ ու հաստատ  գիտեմ: Այն, որ մենք հեքիաթ ենք ուզում կյանքում, բայց աղբ ու մոլախոտ ենք  տեսնում մեր շուրջը:     

ԱՎԵԼԻ ՎԱՏ ՄԻՇՏ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

«Եթե»-ով սկսվող` կասկածանքի, քամահրանքի, վրդովմունքի, հարցականի շեշտադրումներով արտահայտություններ՝ եթե երկիրը ճգնաժամային վիճակում է, եթե ֆիլմարտադրություն չկա, եթե Հայֆիլմը ծախել են, եթե կինոթատրոնները վերածվել են վաճառասրահների, ապա ու՛մ է պետք…

Pages

Subscribe to arvest.am RSS