ՀԱՎԱՆՆԱ- ԵՐԵՎԱՆ. «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐԸ»

 Ջիլմա Մադեռան և Արմանդո Չինկան «Քրիստոսի ձեռքի» քանդակի մոտ

 Տերյան փողոցի և «Երիտասարդական» մետրոյի վերգետնյա կայանի հարևանությամբ, օղակաձև այգում գտնվող «բարեկամության» ձեռքերը` Երևանի պուրակային կոթողների շարքում առավել սիրված հորինվածքներից մեկն է: Ինչու± «բարեկամության» և ի±նչ խորհուրդ ունեն այդ մարմարյա  ճերմակափայլ ձեռքերը: Հարցեր, որոնց պատասխանը գտնելու պրպտումների ընթացքում չէի էլ ակնկալում, որ «հատելով» Անտլանտյան օվկիանոսը, «հայտնվելու եմ» անցյալ դարի կեսերի` Կուբայի մայրաքաղաք Հավաննայում: Իսկ ճանապարհն այս հուշեց իտալական Ագորա (AGORA FEBBRAIO) ամսագիրը.

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՆԹԱԴՐԵԼԻ ԱՇԽԱՐՀ

"Արվեստը" բավական ժամանակ իր ընթերցողի հետ կանոնավոր "հանդիպելու" հնարավորություն չուներ: Կայքը խաթարվել էր: Այդպես լինում է: Պատերազմները վիրտուալ աշխարհում նույնպես դաժան են` հիմնավոր ավերածություններ են գործում: Խակերային հարձակման պատճառով կայքը լիովին վնասվել էր ու այդ պատճառով է, որ վերականգնման ընթացքը բավական երկար տեւեց… Հասկանալի է.

Արուսյակ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Ծնվել է 1980թ, ք.Երեւան:
1998թ ավարտել է Պ.Ի.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
2003 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության, 2005թ.` երգեհոնային բաժինները:
Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող է. ուսումնասիրում է հայ միջնադարյան երաժշտություն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Անահիտ Ադամյան - բանաստեղծ, լրագրող, արվեստի մեկնաբան:
Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանը:
Հայաստանի Գրողների միության եւ Ժուռնալիստների միության անդամ է:
Բանաստեղծական երկու եւ թարգմանական մեկ գրքերի հեղինակ է:
Աշխատել է հեռուստատեսությունում եւ ռադիոյում` իբրեւ արվեստի մեկնաբան, ապա արվեստի բաժնի վարիչ, կինոհաղորդումների բաժնի ղեկավար:
Հեղինակել է մասնավորապես արվեստագետներին նվիրված բազմաթիվ հաղորդումներ, տեսաֆիլմեր, հոդվածներ: Զբաղվում է դեկորատիվ արվեստով:

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս.
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը. Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է.

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

գրող, Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, «Նաիրի» հրատարակչության տնօրեն
Ծնվել է 1953թ. Երեւանում:
Դպրոցն ավարտել է գերազանցությամբ:
1971-76 թթ. ուսանել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում: Ստացել է Պարույր Սեւակի անվան կրթաթոշակ:
1977-1988 թթ. աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում:

Լիանա ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լիանա Ավետիսյանը ծնվել է 1983 թ-ի սեպտեմբերի 12-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը եւ ավարտել բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան` արտասահմանյան գրականություն մասնագիտացումով: Մագիստրատուրային զուգահեռ սովորել եւ 2007 թ-ին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիայի դերասանական բաժինը: Աշխատել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնում, խաղացել է Մելիսա Բրաունի ներկայացումներում, նկարահանվում է ֆիլմերում ու տարբեր հեռուստանախագծերում, զբաղվում է ֆիլմերի կրկնօրինակումներով:

Ռուզան Զաքարյան

Ծնվել է Երեւանում.
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մասնագիտական որակավորում է անցել Լենինգրադի /Սանկտ-Պետերբուրգ/ Ա.Պուշկինի տուն-թանգարանում եւ Էրմիտաժում:
Հայաստանի ժուռնալիստների միության, Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային (FIPRESCI) ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի, «Պո-Արաքս» հայ-իտալական մշակութային ընկերության (Վենետիկ) անդամ է:

Pages

Subscribe to arvest.am RSS