ԲՈԼՈՐ ԱՌԱՔԻՆՈւԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԱ ՆԱԽԸՆՏՐՈւՄ ԷՐ ՀԱՎԱՏԱՐՄՈւԹՅՈւՆԸ

Ամեն ինչ ասված է, թվում է:

Լռությու՞ն: Այն միշտ չէ, որ օրհնված է:

Ավելի լավ է շարունակենք իրեն լսել: Ինքը լավ է երգում, լավ է պատմում, լավ է գրում:  Նա  է, ով հավատարիմ էր արվեստագետի իր կոչմանը, հավատարիմ էր իր ծննդավայր երկրին ու «իր հայրենիքին էր հավատարիմ, որովհետև բոլոր առաքինություններից նա նախընտրում էր հավատարմությունը»:

          ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈւՐ. Պատառիկներ.             

Երբ լրացավ իննուսունամյակս, կինս ասաց. «Հերիք է, հիմա արդեն ժամանակն է, որ չաշխատես  ու  թողնես բեմը»: Ասացի. «Եթե  թողնեմ, հաջորդ օրն իսկ կմեռնեմ»: Ասաց. «Ուրեմն, մի թող»:

 
Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակն իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերը ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում,
Եւ հալվում ժամանակի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում,
Որոնք այդպես էլ մնացին օդում,
Եւ փայփայեցի ես այնքան հույսեր՝
Պատրանքներս այդ հոդս ցնդեցին,
Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ
Ես երկնքին եմ հայացքս հառել,
Բայց սիրտս հանձնել եմ հողին…

       

 

                                                  ԵՍ ԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԵՄ, ՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ  ՈՒ ՉԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԵԼ

Այո, ես այն ժողովուրդից եմ, որ մահացել է ու չի  թաղվել: Հայրս ու մայրս  կարողացան խուսափել այդ փոթորկալից աղետից, հնարավորություն ունեցան ապաստարան գտնել Ֆրանսիայում: Ցավոք, նման ճակատագրի չարժանացան այն մեկուկես միլիոն հայերը, որոնց սպանեցին, մորթեցին, տանջանքների ենթարկեցին այն դաժան սպանդի ժամանակ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ավազուտների քամիներն, իսկ այնուհետև մոռացությունը՝  այդ զանգվածային սարսափելի սպանությունները իրականացրած  թուրքական իշխանությունները, 1915–ի դահիճների փոխարինողները հետագա տասնամյակների ընթացքում պետական ժխտողականությամբ փորձեցին քողարկել մեծագույն եղեռնագործությունը: Նրանց հույսը՝ մարդկային հիշողության կորուստի,  միջազգային որոշ կառույցների վախկոտության վրա էր: Քիչ էր մնում նրանց հույսերն արդարանային, բայց  սկսվեց մեծ ողբերգությունը, մի ամբողջ ազգի  ցեղասպանություն ճանաչելու  գործընթացը:

Ինձ ատելության մթնոլորտում չեն մեծացրել: Ես չեմ նեղանում ներկայիս թուրք ժողովրդից, որը դաստիարակվել է ժխտողականության համընդհանուր մթնոլորտում: Իրականում ես ուզում եմ վստահել այդ երկրի երրորդ սերնդին, և գիտեմ, որ մի գեղեցիկ օր այդ երիտասարդությունը կբացի աչքերն ու հաշիվ կպահանջի իր առաջնորդներից բազմամյա ստի ու անպատվության համար, այն բանի համար, որ անտեղյակ են պահել իրենց, իրենց իսկ պատմության հետ դեմ առ դեմ, ազնվորեն առճակատվելու հարցում:

Վստահ եմ, որ մի օր, ոչ շատ հեռու ապագայում, այդ սերունդը, ինչպես ասում է թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը՝ վերջապես «կջնջի իր ճակատից այդ խարանը, գլուխը չթաքցնելով ավազի մեջ, որը նաև խղճի մաքրագործում է լինելու հենց իր համար»...

«Le Monde»  20 ապրիլ  2015թ.

                                                                                ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ

                                                                         …Եթե քո բախտն ես անգամ անիծում,

                                                                         Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

                                                                         Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել:

                                                                         Ուզում եմ տեսնել ցանկություն, ձգտում,

                                                                         Ճակատագիրդ ձեռքիդ առնելու

                                                                         Ճակատագիրդ ամուր պահելու…

 

 

Author: