Մրցանակակիրներ

«Ոսկե ծիրան»-10-ի փակումն ազդարվեց ավանդույթի համաձայն. շեփորահարների կատարմամբ հանրահայտ երաժշտությունը հնչելուց հետո, բեմում դրված   ծիրանենիներով  սեղանների շուրջ պիտի նստեին նրանք, ովքեր հաղթող էին ճանաչվել: Այսինքն այն կինոգործիչները, որոնց ֆիլմերը արժանացել էին երևանյան հոբելյանական կինոփառատոնի սահմանած մրցանակներին.
Եվ այսպես.

Մրցութային տարբեր ծրագրերում ներկայացված ֆիլմերից մրցանակների արժանացան.

Միջազգային խաղարկային մրցույթ.

Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան». «ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐ», ռեժ.` Սրջան Գոլուբովիչ (Սերբիա, 2013)
Երկրորդ մրցանակ` «Արծաթե ծիրան». «ՓԱՐՎԻԶ», ռեժ.` Մաջիդ Բարզեգար (Իրան, 2013)
Ժյուրիի հատուկ մրցանակ` «ՄԵՋՏԵՂՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ», (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2012)

Միջազգային վավերագրական մրցույթ

Գլխավոր մրցանակ` «Սև ԾՈՎԻ ՎԵՐՋԻՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ», ռեժ.` Սվյատոսլավ Ստոյանով, (Բուլղարիա, 2013)
Հատուկ մրցանակ` «ԱՇԽԱՐՀ, ՈՐ ՄԵՐԸ ՉԷ», ռեժ.` Մահդի Ֆլեյֆել

Հայկական համայնապատկեր.

Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան». «ԱՅԴ ԵՍ ՉԵՄ», ռեժ,` Մարիա Սահակյան, (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013)
Երկրորդ մրցանակ` «Արծաթե ծիրան». «ՍԱՐՈՅԱՆԼԵՆԴ», ռեժ,` Լուսին Դինք, (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013)

«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային

Գլխավոր մրցանակ` «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ և ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ», ռեժ.` Լեոն Պրուդովսկի (Իսրայել, 2012)

ժյուրիի հատուկ մրցանակներ.

«ՄԱՅՐԸ», ռեժ.` Լուկաշ Օստալսկի, (Լեհաստան, 2013թ.)
«ԴԱԳԱՂԱԳՈՐԾԻ ՃՈՃԱՆԱԿԸ», ռեժ.` Էլմար Իմանով (Գերմանիա, 2012թ.)
 

Ժյուրիի խրախուսական մրցանակ. 

«ՔԱՌԱՏՐՈՓ ՍԼԱՑՈՂ ՌՆԳԵՂՋՅՈՒՐԸ», ռեժ.` Էրիկ Շմիթ (Գերմանիա, 2013թ.)

ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակ.

«ՎԵՐՋԻՆ ՁՄԵՌԸ» ռեժ.` Սալեմ Սալավաթի, (Իրան 2013)

ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի մրցանակ.

«ԺՊՏԱՑԵՔ», ռեժ.` Ռուսուդան Չկոնիա, (Վրաստան/Ֆրանսիա, 2012թ.)

Խրախուսական մրցանակ.

«ԱՐևԵԼԱԲԱՂՁՈՒԹՅՈՒՆ», ռեժ.` Դարյա Օնիշչենկո (Գերմանիա/Ուկրաինա/Սերբիա, 2012)

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՐՑԱՆԱԿ.

«ԱՆԹԵՂ», ռեժ.` Թամարա Ստեփանյան, (Հայաստան/, /ԼիբանաՆ/Քաթար, 2012)

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻ ՀԱՄԱՐ

«ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ», ռեժ՝ Ջիվան Ավետիսյան  (Հայաստան, 2013թ.), սցենարի հեղինակ` ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

Author