Արտագաղթ, փախուստ. վերջին տարիներին քննարկող թիվ մեկ հարցը. Ցավոտ հարց, բարդ, անլուծելի թվացող խնդիր: Հայերը շարունակում են լքել հայրենի եզերքը: Երկիր մոլորակի աղետալի պտույտը չի կասեցնում մեր մեծ տեղաշարժը: Դեռևս տասնամյակներ առաջ ազգային մեր այս վարքի շուրջ խորհրդածելու առաջարկ էր ներկայացրել Հարություն Խաչատրյանը, հեղինակային` «Քամին ունայնության» ֆիլմը նկարահանելով:
Ազգային բնավորության դրսևորման Իմաստի մեջ խորանալու արվեստագետի առաջարկը, կարծես մեզանում, այնքան էլ ոգևորությամբ չընդունվեց: Մինչդեռ խնդիրը քննության նյութ է դառձրել մի ռեժիսոր, որը հմտորեն օգտագործելով կինոարվեստի պաշարները, կարողանում է էկրանը դարձնել մի հսկայական կտավ ու բազմաշերտ ասելիքով ներկայացնել Ժամանակը, որպես Պատմություն: Հայերը ինչու՞ են լքում հայրենի եզերքը: Ինչու՞ է մարդը թողնում իր ծննդավայրը, հարազատներին, հարազատ վայրերն, ու անծանոթ, օտար աշխարներ մեկնում՝ արվեստագետի հարցադրման մասին, հիմա շատերն են խոսում: Գրեթե ամեն օր ու ազգովին են խոսում: Եւ’ նրանք, ովքեր դեռ երկրում են և’ նրանք, ովքեր արդեն գնացել են: Մեզ համար պատուհաս էլ չէ, այլ չարիք դարձած արտագաղթի չափերը, գնալով, ավելի են մեծանում: Մենք շարունակում ենք այն որպես խոսակցության թեմա պահել, կրկին չուզենալով խորանալ Իմաստին, ըմբռնել մտոք և գործողության միջոցով եթե ոչ լիովին, ապա մասամբ կասեցնել փախուստի շարունանական ընթացքը: Հարություն Խաչատրյանը այս հիմնահարցը տասնամյակներ շարունակ ուշադրության կենտրոնում պահելով, արդեն ֆիլմաշարով է խնդիրը քննության առնում, և ոչ թե այն հիմքով, որը մակերեսի վրա է, ոչ թե «ճամփորդող պանդուխտների» հաջողության կամ պատրանքների անկման վկան դառնալով, այլ կինոօբյեկտիվի թաքնված ուժի հայեցմամբ, իրականության «դիմանկարային» կինոպատումների շարքով: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ընդհանուր խորագրով շարքի առաջին`«Հայկ` Փախուստ» նկարի էկրանային երթը սկսվել ու շարունակվում է: Շարունակվում են նաև ռեժիսորի` հաջորդիվ ներկայացվելիք ֆիլմերի մոնտաժման աշխատանքները.
Ազգային բնավորության դրսևորման Իմաստի մեջ խորանալու արվեստագետի առաջարկը, կարծես մեզանում, այնքան էլ ոգևորությամբ չընդունվեց: Մինչդեռ խնդիրը քննության նյութ է դառձրել մի ռեժիսոր, որը հմտորեն օգտագործելով կինոարվեստի պաշարները, կարողանում է էկրանը դարձնել մի հսկայական կտավ ու բազմաշերտ ասելիքով ներկայացնել Ժամանակը, որպես Պատմություն: Հայերը ինչու՞ են լքում հայրենի եզերքը: Ինչու՞ է մարդը թողնում իր ծննդավայրը, հարազատներին, հարազատ վայրերն, ու անծանոթ, օտար աշխարներ մեկնում՝ արվեստագետի հարցադրման մասին, հիմա շատերն են խոսում: Գրեթե ամեն օր ու ազգովին են խոսում: Եւ’ նրանք, ովքեր դեռ երկրում են և’ նրանք, ովքեր արդեն գնացել են: Մեզ համար պատուհաս էլ չէ, այլ չարիք դարձած արտագաղթի չափերը, գնալով, ավելի են մեծանում: Մենք շարունակում ենք այն որպես խոսակցության թեմա պահել, կրկին չուզենալով խորանալ Իմաստին, ըմբռնել մտոք և գործողության միջոցով եթե ոչ լիովին, ապա մասամբ կասեցնել փախուստի շարունանական ընթացքը: Հարություն Խաչատրյանը այս հիմնահարցը տասնամյակներ շարունակ ուշադրության կենտրոնում պահելով, արդեն ֆիլմաշարով է խնդիրը քննության առնում, և ոչ թե այն հիմքով, որը մակերեսի վրա է, ոչ թե «ճամփորդող պանդուխտների» հաջողության կամ պատրանքների անկման վկան դառնալով, այլ կինոօբյեկտիվի թաքնված ուժի հայեցմամբ, իրականության «դիմանկարային» կինոպատումների շարքով: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ընդհանուր խորագրով շարքի առաջին`«Հայկ` Փախուստ» նկարի էկրանային երթը սկսվել ու շարունակվում է: Շարունակվում են նաև ռեժիսորի` հաջորդիվ ներկայացվելիք ֆիլմերի մոնտաժման աշխատանքները.
- Փախուստի պրոբլեմին անդրադառնալով, ես որևէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու խնդիր չեմ ունեցել: Ուզեցի հասկանալ: Հասկանալ ուզեցի ու փորձեցի խորքը տեսնել. 1987-89 թվականներն էին, երբ ավարտին հասցվեց «Քամին ունայնության» ֆիլմը: Զգացի, որ գործն անավարտ մնաց, որ իմ հերոսների պատմությունը նոր է սկսվում: Նոր էին երկրից գնացել, դեռ տաք էին, երազներ իրականացնելու հույսեր ունեին փայփայվոող: Եւ սկսեցի նկարահանել էդ մարդկանց` հինգ, յոթ, տասը, քսան տարվա ընդմիջումներով: Ու՞ր են տանում ճանապարհները աշխարհի: Ո՞ր ճանապարհներին են հայտնվում հայրենիքից հեռացած մեր հերոսները: Նրանց անցած տեղերով ես էլ անցա և ամեն մեկին իր նոր հանգրվանում նկարահանեցի: Ամեն մեկին թվում էր, թե ճակատագրով է ընտրված թափառումների իր ճանապարհը: Տարիները նրանց արտաքինը փոխում էին: Իսկ ես ամեն անգամ փորձում էի տեսախցիկի օգնությամբ միայն արտաքին չէ, այլև նրանց ներքին փոփոխությունները նկատել, տեսնել, թե նրանց անատոմիայի մեջ, քիմիայի մեջ, հոգեբանության մեջ ի՞նչն է փոխվել: Կարևորը պրոցեսին հետևելն էր: Եւ այդ պրոցեսն է, որ սարսափեցնում է: Մարդկային կառույցի կազմալուծումն ասեմ, թե` փթումը… Փթթել չէ, փթել: Կամ հիվանդանալը, կամ առողջանալը` հարստանալով զորանալը, սովից հյուծվելը: Եւ… հուսահատությունը: Նկարահանված նյութը, թվում էր, թե մի ֆիլմի սահմաններում կտեղավորեմ: Տեսա, չէ` ամեն մեկը կենսագրության ուրույն էջերով է կյանքը շարունակել, և չես կարող ներհյուսված մի պատկերաշարով միասնական պատմություն ներկայացնել: Իմաստային առումով էլ չես կարող: Պիտի դառնար ընդհանուր խորագրով հավաքվող ֆիլմերի շարք` ենթավերնագրերով:
- Նախորդ բոլոր ֆիլմերում խոսքը շրջանցող, խոսքը, որպես կինոարվեստի արտահայտչամիջոց մերժող կինոռեժիսորը ինչու՞ է այս անգամ սեփական սկզբունքը խախտելով, արտոնել, որ այն չափազանց շատ հնչի էկրանից:
- Ճիշտ է, ես միշտ խուսափել եմ խոսքից, բայց իմ հերոսները կարծես, թե իրենք “ստիպեցին”, որ խոսքաշատ լինի ֆիլմը: Էս պրոբլեմը` միգրացիայի, բոլոր ազգերն ունեն: Ուրեմն, պետք է, որ օտարներին էլ հետաքրքրեր այս գործը: Բայց նկարը հիմնականում հայերի համար է: Ասելիքը, հերոսների` հայերին է ուղղված: Նրանք համոզված են, որ իրենց ցավի, դարդի մասին միայն իրենց հայրենակցին կարող են պատմել: Քանի որ միայն նրանք կարող են հասկանալ ապացուցողական իրենց “ճշմարտությունները”: Օտարը կարող է և չընկալել, թե իր կյանքի երազանքների մասին պատմող մարդը, ինչու՞ է այսքան տխուր,: Չնայած ֆիլմը արված է պատկերային լուսավոր շեշտադրումներով: Աշխարհի երկրներ է ներկայացվում` Ռուսաստանի մայրաքաղաքից մինչև Սիբեր ընկած տարածքներով, Ֆրանսիա, Միացյալ նահանգներ, Երևան..
- Կան ռեժիսորներ, որոնց ֆիլմերում, երևում է, թե նա ինչպես է վերաբերվում իր հերոսներին: Այն, որ Հարություն Խաչատրյանը սիրում է իր հերոսներին, ակնհայտ է նրա բոլոր գործերում: «Անվերջ վերադարձ, հավերժ փախուստի» առաջին ֆիլմի հերոսին էլ է սիրում կարծես, բայց այս մարդու հանդեպ, թվում է, թե ավելի շատ կարեկցանք կա:
- Ես նրանց բոլորին սիրում եմ, երբ նկարում եմ: Կարող է չսիրես շատ, բայց պիտի հարգես անպայման, որովհետև այն մարդուն, որին լավ չես վերաբերվում, չես կարող հետը ազնիվ ու անկեղծ լինել: Իսկ կինոն ազնիվ արվեստ է, որը խաբելու իրավունք չի տալիս: Այս ֆիլմի բարդությունը նաև այն է, որ իր տեսակով է տարբերվում: Չես կարող բնավորություն ստեղծել, սիրելի կամ ատելի կերպար կերտել: Մարդու ճակատագիր հորինել ու սիրել տալ, կամ ատելություն առաջացնել: Եւ չես կարող Ճշմարիտ նրա տեսակը բացառելով, նրա կենսագրության էջերը ջնջելով, քո տարբերակով ներկայացնել նրա կյանքի ընթացքը, որը սեփական ընտրությա՞մբ, թե` ճակատագրի բերումով է այնպիսին, ինչպիսին, որ կա: Ճշմարտություն բացահայտել ու ներկայացնելն էլ է դժվար: Սա է: Այսպիսի ընթացք է ունեցել այս մարդու կյանքը: Առաջին ֆիլմի հերոսը` Հայկը ու նրա ապրած կյանքն է սա, որից ինքն է դրվագներ առանձնացնելով, պատմում:
- ԵՎ առանց վերջակետ դնելու է պատմում է: Այնպիսի տպավորություն է, թե նա իրեն տրված «տուն դառնալու», մայրենի լեզվով խոսելու եզակի հնարավորությունից օգտվել է, ապրած ու չապրած տարիների, արած ու չարած գործերի մասին պատմելով, գուցե նաև արադարանալ է ուզում: Կամ էլ, թե ճշմարտությունը իրենց հեռացնելու, սեփական «եսը» վեր դասելու համար է, որ չի կարողանում վերջակետ դնել…
- Խոսում է հայրական տան մասին, իր երեխաների մասին, որոնց հասունանալու տարիները չի տեսել: Խոսում է մի քանի միլիոն գումար ձեռք բերելու մասին, որոնք ունենալու դեպքում միայն կարող է իր երկու աղջիկներին հանդիպել, հայրենիք վերադառնալու, ծննդավայրում ինչ-որ ծրագրեր իրականացնելու մասին է խոսում: Սուտ է ասում: Նա արդեն եկեղեցուն է նվիրվել: Իսկ եկեղեցի գնում ես ապաշխարհվելով, ապաքինվելու, գնում ես վերջին խոստովանությունից առաջ, երբ ինքդ` քեզ պատրաստում ես միանալու բոլոր նրանց, ում սիրել ես, ովքեր քեզ են սիրել ու տարբեր ժամանակներում հեռացել երկրային կյանքից:
- 1987-1989 թվականներից մինչև 20012-14 ընկած ժամանակի հատվածում արտագաղթի թեման իմաստային փոփոխություն է կրել: Հիմա մարդիկ հեռանում են կեցության տարրական պայմաններ չունենալու. գոյություն պահելու համար: Գնում են երեխաների ապագայով մտահոգված: Գնում են, քանի որ հուսահատության սահմանն էլ է խախտվել:
- Հայերը միշտ էլ նույն պատճառաբանություններով են հեռացել: Որովհետև միշտ դժգոհ են սեփական երկրից: Որովհետև չեն սիրում հայերենը: Որովհետև հարստության հետևից են վազում: Դժգոհությունների մի ցանկ են կազմել, և բոլոր ժամանակներում էդ նույն բաներն ասել ու գնացել են: Հայ ժողովուրդի այն հատվածը, որը փախուստի ճանապարհն է ընտրում ինձ լրջորեն անհանգստացնում է: Մեր այս ֆիլմերի շարքը հասցեատեր ունի: Թող նայի ու մտածի, թե փախչող հայը Ամերիկայում ի՞նչ է անում, Սիբիրում ի՞նչ է անում, Էստոնիայում ի՞նչ է անում: Հաջողակը և անհաջողակը ի՞նչ է գտել, և կորցրածը ի՞նչ է…
- Հաջողության հասած հայրենակիցներ էլ ունենք, չէ՞: Եւ հիմնականում նրանք, ովքեր ավելի վաղ` անկախության հռչակումից առաջ են հեռացել երկրից:
- Կան, իհարկե: Արմեն Ջիգարխանյանը, որը շատ վաղուց է հեռացել: Երջանկություն փնտրելու էր մեկնել Մոսկվա ու գտել էր: Բայց շատ դժբախտ է: Հասկանու՞մ ես: Փախուստի դիմող մարդկանց տարբեր տեսակներ կան: Մարդ կա, որ գնացել ու վերադարձել է ու էլի միայնակ է: Օրինակ, Ռուբիկը` Հախվերդյան: Հաջողա՞կ է, թե` ոչ: Չգիտես: Եւ չես էլ ուզում խորանալով պարզել, վերադառնալո՞վ է երջանիկ, թե`դրսում մնալով ավելի լավ կզգար իրեն: Չգիտես: Դրա համար էլ երբեք պատասխաններ չի տալիս արվեստագետը: Արվեստագետը խորամանկ ասեմ, թե խելոք պիտի լինի այնքան, որ մեղադրելու կամ արդարացնելու, լավ կամ վատ ասելու Աստծուն վերապահված իրավունքը իրեն չվերապահի; Արվեստագետը խնդիրը բարձրացնելով, դրա շուրջ մտածելու է հրավերում: Այն արվեստագետը, որը ոչ միայն պատասխանը գիտի, այլև արդարացնելու կամ մեղադրելու վճիռ է կայացնում, անմիջապես է արվեստի ասպարեզից դուրս մնում և դառնում է մեծամիտ ասուն…
- Արվեստագետը միայն հարց բարձրացնելու համա՞ր է այս կամ այն գործը հեղինակում:
- Արվեստագետը հարց է բարձրացնում և ստիպում մարդկանց դրա շուրջ լրջորեն մտորել, շատ խորը մտածել: Ոչ թե` սա վատն է, սա` լավը, սա հերոս է, քանի որ հայրենիքում է մնացել է, իսկ այս մեկը` վատն է, որովհետև գնացել է: Ի՞նչ իրավունքով ես նման գնահատականներ տալիս: Ազգային ինքնության դրսևորման հարցը, ազգիդ մի զգալի մասի վարքը քննելու փոխարեն մակերեսային էդ ի~նչ մոտեցում ես ցուցաբերում: Մարգարե՞ ես, Սու՞րբ ես, ո՞վ ես: Ուշադիր պետք է լինես, քանի որ մարդկային եզակի թվացող ճակատագրերի մասին չես պատմում, այլ նրանց միջոցով համազգային մեծ խնդիր քննել ես առաջարկում թե’ դրսում հայտնված, թե’ ներսում ապրող հայերին:
- Ներսում հիմա վիճակը գնալով ավելի քան աղետալի է դառնում: Տունը, որը լքվում է, փլուզման է ենթակա, հողը, որը չի մշակվում բանուկ ճանապահի է վերածվում, կամ ուրիշի սեփականությունն է դառնում…
- Աղետալի է, այո; Բայց կրկնում եմ` ոչ մեկը, առավել ևս արվեստագետը իրավունք չունի մեղադրողի թիկնոցը ուսերին առնելու: Չարի շարժում կա: Տեսանելի ու անտեսանելի հազար ու մի երևույթներ կան: Հավերժության գաղտնիք ու Տիեզերական ուժեր կան: Մարդը զգացողությունների կծիկ է: Վախ ունի, ինքնահաստատվելու, իր ապրած իրականությունից փախչելու ցանկություն ունի: Ի՞նչ գիտենք, թե ո՞վ, ի՞նչ մղումով է մեկնում: Գուցե փախչելն է համարում իր փրկության ուղին: Նույն տիեզերական ուժի թելադրանքով, կամ էլ թե` չարի դեմ իր անզորությունը զգալով: Եւ գուցե քո տեսակը հենց նա` գնացողն է պահելու; Գուցե՞ գնալով է, մնացողին օգնելու: Չգիտեմ: Ասում եմ` գուցե: Մարդկային վարքի ամեն մի դրսևորում, նույնիսկ հիմար քայլը կարելի տարբեր մեկնաբանություններ տալով, հասկանալ փորձել:
- Կասկածելու կամ վստահության պակաս ունենալու պարագայում, նման խնդիրներ վերհանող արվեստագետի ստեղծագործությունը հնարավոր է չէ՞ մարդկանց համար կողմնորոշվելու ազդակ դառնա: Չբացառենք, որ արվեստի, հատկապես կինոարվեստի գործերն որոշակի ամպլիտուդով ներազդեցություն գործելու ուժ ունեն: Նարեկացու պես…
- Նարեկացին ապաշխարհվում էր: Նարեկացուց ավելի խոնարհ, ավելի մեծ մեղանչումով պիտի թեման «բացես»: Այնքան ու այնպես, որ մտածելու, խորհելու մղի, ոչ թե պարզ մի գնահատականով ուղղորդի: «Քամին ունայնության» ֆիլմը էդպիսի մի գործ էր: Շատերն էի դժգոհ` ինչու՞ ես էդ թեմային անդրադարձել, ասացին; Գրեցին` «պատերի տակ թաքնված այդ բորենիները հայեր չեն»: Մեղավոր ես, որովհետև ժամանակից շուտ ես հասկացել, թե ինչ է կատարվում քո երկրում ու ինչ վտանգ կարող է դառնալ արտագաղթը երկրիդ համար:
Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Շվեյցարիայի Նյոն քաղաքի` «Vision du Reel» կինոփառատոնում, ապրիլի 30-ին:
«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թ-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հիմնականում հեղինակային վավերագրական կինոն է: Եւ այս փառատոնում է դեռևս 1988 թվականին ժյուրիի հատուկ հիշատակմանը արժանացել Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը: Իսկ մեկ տարի անց ռեժիսորի` «Սպիտակ քաղաք» կինոնակարը ստացել նույն այս փառատոնի` «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակը:
Ի դեպ, վավերագրական կինոյի առաջատար տարածողներից մեկն է աշխարհում` «Vision du Reel»-ը, որը աշխարհի տարբեր փառատոներում, այդ շարքում նաև Կաննի միջազգային կինոփառատոնում. հատուկ ծրագրով մոլորակի լավագույն վավերագրական ֆիլմերը ներկայացնելու արտոնություն ունի: «Vision du Reel»-ի առաջարկով, մայիսի կեսերին կայացած Կաննի 67-րդ ՄԿՓ-ի ցուցադրությունների ծրագրում ընդգրկվել էր նաև Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը:


