Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ

Կինոգետ Ծնվել է ԵրԵւանում: 1991 ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանը,1999-ին՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի կինոգիտական բաժինը: 1992-ից տպագրվում է թերթերում եւ ամսագրերում՝ «Գարուն»,«Գրական թերթ»,«Ազգ»,«Հայացք Երեւանից» եւ այլն: Տարբեր հեռուստաընկերություններում հեղինակային հաղորդումներ է պատրաստում նվիրված կինոյին:Կինոյի պատմություն եւ տեսություն է դասավանդում Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում: Երեք վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է: