Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Անահիտ Ադամյան - բանաստեղծ, լրագրող, արվեստի մեկնաբան:
Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանը:
Հայաստանի Գրողների միության եւ Ժուռնալիստների միության անդամ է:
Բանաստեղծական երկու եւ թարգմանական մեկ գրքերի հեղինակ է:
Աշխատել է հեռուստատեսությունում եւ ռադիոյում` իբրեւ արվեստի մեկնաբան, ապա արվեստի բաժնի վարիչ, կինոհաղորդումների բաժնի ղեկավար:
Հեղինակել է մասնավորապես արվեստագետներին նվիրված բազմաթիվ հաղորդումներ, տեսաֆիլմեր, հոդվածներ: Զբաղվում է դեկորատիվ արվեստով: