Արուսյակ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Ծնվել է 1980թ, ք.Երեւան:
1998թ ավարտել է Պ.Ի.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
2003 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության, 2005թ.` երգեհոնային բաժինները:
Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող է. ուսումնասիրում է հայ միջնադարյան երաժշտություն:
Գիտական հոդվածների եւ էսսեների (Արվեստագետը եւ ժամանակը, Գարուն, 2006,5-6, Արվեստագետը եւ ժամանակը հոդված 2, Գարուն, 2007,1-2) հեղինակ է: Մասնակցել է միջազգային գիտաժողովների /Երաժշտության մասին ուսմունքը հոգեւոր դպրոցներում. Յոթնագրեանք: 2008. տես հոդված` Երաժշտության կիրառումը հոգեւոր դպրոցներում, Եօթնագրեանք. Բանբեր Մատենադարանի, N18, Միաձայնության ուսմունքը եւ կիրառումը հայ միջնադարյան հոգեւոր համակարգում: Ձայնավորների կիրառումը հին արեւելյան եւ միջնադարյան երգեցողական փորձի մեջ: /տես` ՀՀ ԳԱԱ «Գիտություն» Երեւան 2009/, Հայ միջնադարյան խազագիտությունը համաքրիստոնեական եւ երաժշտատեսական համակարգում:
Աշխատում է երեխաների հետ: 2009թ. լույս է տեսել նրա հեքիաթների ժողովածուն: