Ո՞վ է պատերազմ հայտարարել և ու՞մ դեմ է այն

 

 «ԱՐՎԵՍՏ»-Ի ՀՅՈՒՐԱՍՐԱՀՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆ,  ՀԱՍԱՐԱԿԱԳԵՏ   ԿԱՐՒՆԵ   ՀԱԿՈԲՅԱՆՆ Է

  • ՏԻԿԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՅՆ, ԻՆՉ  ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԻՄԱ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ՀԱՄԱՃԱՐԱ՞Կ Է, ԹԵ՝ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ.
  • Թերևս, համաճարակ է պատերազմի ժամանակ: Այն որ համաճարակ է հայտարարեց ՄԱԿ-ի Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը, իսկ որ պատերազմ է, մեզ տեղեկացրեցին Աշխարհի մի քանի առաջատար պետությունների ղեկավարներ: Ես այդ մասին լսեցի Մակրոնի  ելույթում. «Մենք պատերազմի մեջ ենք» -  հայտարարեց նա: Դժվար է պատկերացնել պատերազմի ավելի վերացական հայտարարություն:
  • Ո՞Վ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ, Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ, Ո՞ՐՆ Է ՎԵՐՋԱՊԵՍ ԱՅՍՊԻՍԻ   ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ  ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՊԱՏԱԿԸ։
  • Այդ հարցերի պատասխանները մենք այդպես էլ չլսեցինք ոչ Մակրոնի և ոչ էլ մյուս երկրների ղեկավարներից: Որևէ պաշտոնական լրատվական կազմակերպություն Եվրոպայում, Ռուսաստանում, Միացյալ նահանգներում և փոքրիկ բացառություններով, կարելի է ասել բոլոր երկրներում, մինչ այսօր չեն անդրադառնում այդ հարցերին: Հետևաբար, մենք իրավունք ունենք ենթադրելու, որ ամբողջ ՄԱՍՍ  ՄԵԴԻԱՆ` շատ փոքր բացառություններով, նրանց ձեռքում է, ովքեր այս պատերազմի նախաձեռնողներն են և նրանք գաղտնի են պահում իրենց իրական մտադրությունները: Մի քիչ ազատ է մնացել ինտերնետը: Բայց, որքան այդ ազատությունը կտևի, կախված է պատերազմի ընթացքից: Սակայն այդտեղ էլ մասնագիտական, խելացի  խոսքը մնում է անպատասխան, ինչպես «ձայն բարբարո յանապատի». որևէ բանավեճ կամ համարժեք վերլուծություն, որը կփարատի մեր անհանգստությունները, մենք չենք լսում: Ի պատասխան քնադատությանը` մենք տեսնում ենք հեգնանք, պիտակավորում և վարկաբեկման փորձեր: Եվ ցավն այն է, որ այդ անազնիվ միջոցները մեծ հաջողությամբ գործում են հասարակական,  ավելի ճիշտ` զանգվածային կարծիքի ձևավորման վրա: Ես հատուկ շեշտեցի լրատվության «Մասս մեդիա» անվանումը, որը թարգմանաբար նույնն է այլ լեզուներում է և հայերենում նույնպես`  Զանգվածային լրատվական միջոցներ, որովհետև այդ անվանման մեջ թաքնված է գլխավոր հարցի պատասխանը, թե որն է այսօր տեղի ունեցող պատերազմի նպատակը:  Բանն այն է, որ նրանք, ովքեր փաստացի ղեկավարում են աշխարհը, ի սկզբանե ուզում են գործ ունենալ ոչ թե անհատների, մարդկանց, ժողովուրդների հետ, պետությունների հետ, այլ` զանգվածի հետ, քանի որ գիտեն, որ ամբողջովին իշխել կարելի է զանգվածին և ոչ թե անհատներին և ազգերին: Սա նաև մյուս հարցի, թե ում դեմ է պատերազմը, պատասխանն է: Այս պատերազմը պետությունների դեմ է, «պետություն» հաստատության դեմ, որն ի դեպ, հենց անհատի և ազգի երաշխավորն է:
  • ՄԻ ՏԵՍԱԿ ԱՆՍՈՎՈՐ Է ՀՆՉՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՍՈՎՈՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՎ ՈՉ ԹԵ ՆՐԱՆՑ ԴԵՄ:

- Այո, իրավացի եք, բայց այսօր այլ իրականություն է: Եվ շատ կարևոր է, որ հայ հասարակությունը  տեսնի և ընկալի նոր իրողությունները, զգա ժամանակաշրջանի մտայնությունը: Ցավոք, այդպես չէ: Մենք շրջահայաց չենք և չենք զգում վտանգը: Չենք տեսնում թշնամուն: Եվ հետևաբար չենք կարողանում համախմբվել: Այդպես էր նաև նախորդ դարի սկզբին և դրանից շատ առաջ: Վտանգը չզգալու և աշխարհում տեղի ունեցող իրադարձությույներից կտրված լինելու պատճառով էր նաև, որ այդպես տանուլ տվեցինք ամեն ինչ:  Հրանտ Մաթևոսյանը հանճարեղ խորաթափանցությամբ, և իմ կարծիքով, նաև խորը ցավով է, առանձնացրել մեր բնավորության այդ հատկանիշը` այն ամփոփելով մեկ արտահայտության մեջ` «մենք ենք մեր սարերը»:

  • ԲԱՅՑ ԴԱ ԽՈՐԸ ԵՆԹԱՇԵՐՏԵՐ ԿՐՈՂ,  ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՅՆ  ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ:

 - Կարծում եմ` ոչ: Այդպես հնարավոր չէ մշակութային ինքնությունը պահպանել և զարգացնել հոգևոր, մտավոր կյանքը, արվեստները: Փակ տարածությունը հայի համար չէ և որևէ ստեղծագործ ազգի համար չէ: Մենք պարզապես կվոչնչանանք այդտեղ: Դուք կարող եք ասել, որ մենք ոչնչանում ենք նաև բաց տարածության մեջ: Այո: Սակայն պատճառը նույնն է: Երբ չես տեսնում իրականությունը, չես տեսնում քո հակառակորդին, դու ի սկզբանե պարտված ես: Եվ նաև, երբ չես ճանաչում քո մշակույթը, այսինքն ինքդ քեզ,  ինքնություն պահպանելու անհրաժեշտությունը չես զգում: Ապրում ես ոչ թե բանական մարդու պես` ծրագրելով քո կյանքը, այլ ինչպես պատահի` ապավինելով հարևանին, բարեկամին, երբեմն էլ թշնամուն:

  •  ՍՏԱՑՎՈւՄ Է, ՈՐ ԱՅՍՕՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՆՔ, ԱՅԼ ՈՐԵւԷ  ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒՆ: ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՁԵՐ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՎԵՐՋԵՐՍ ԱՍԱՑԻՔ, ԹԵ ՍԱ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹՇՆԱՄՈւ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ Է։ ԵԹԵ ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ԱՅԴՊԵՍ Է, ԱՊԱ ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՒ  ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՍԱ ԷԼ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՆԱև ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՆՐԱՆ, (ՏՎՅԱԼ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ), ՈՒՄ ԴԵՄ ԱՅՆ ՀՐԱՀՐՎԱԾ Է։ ՈՒՐԵՄՆ Ո՞ՐՆ Է ԿԱՄ ԹԵ Ի՞ՆՉՆ Է ՍՐԱ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ։
  •  Նպատակը համաշխարհային իշխանություն ունենալն ու պահպանելն է: Կապիտալիզմի և լիբերալիզմի այս ճգնաժամից չոր դուրս գալը: Եվ նաև մարդկանց ուղեղների վերջնական լվացումը: Քանի որ բոլոր իշխանության ձգտողները մեկ բան են ուզում` հնազանդ զանգված, որին հեշտությամբ կարելի է ղեկավարել: Իշխանության ձգտումը բնազդ է և իմ կարծիքով` ոչ առողջ բնազդ: Այնպես որ մեծ գաղափարներ պետք չէ փնտրել այսօր տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մեջ:
  • ԵՎ  Ի՞ՆՉ ԿԵՐՊԱՐԱՆՔ ՈՒՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔԸ ԽԱԹԱՐՈՂ ԱՅՍ ԹՇՆԱՄԻՆ.

-Հիշում եք, իհարկե, <<Ֆանտոմաս>> ֆիլմը: Երբ հանցագործը անընդհատ փոխում էր իր դիմակները և նրան ոչ մի կերպ հնարավոր չէր որսալ: Այդպես այսօր «համաշխարհային օլիգարխիան»` ում ձեռքում կուտակված է աշխարհի հարստության ութսուն տոկոսից ավելին, և, հետևաբար, կենտրոնացած է նույնչափ մեծ իշխանություն, թաքնված է տարբեր դիմակների ետևում: Եթե առաջ այդ դիմակները միջազգային խոշոր քաղաքական, տնտեսական և ֆինանսական կազմակերպություններն էին, ապա այժմ դրանց գումարվել են խոշոր սոցիալական ցանցերը և որոնողական ու առևտրական կայքերը: Այն որ մենք` հայերս, չենք զգում ժամանակի զարկերակը վկայում է հենց այն, որ չենք գիտակցում ժամանակակից այդ գործիքներին տիրապետելու կարևորությունը և ոչինչ չենք անում այդ ուղղությամբ:

-ԱՅՍԻՆՔՆ, ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ՓԱՍՏՈՐԵՆ ՄԵՐՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՑ ՄԵ՞ԿՆ Է:

  • Այո, քանի որ դրա «շնորհիվ» հնարավոր եղավ երկարատև արտակարգ դրություն հայտարարել, փակել դպրոցները, համալսարանները, սառեցնել ամեն ինչ: Սա մի իրականություն է, որը ծառայում է պատերազմ հայտարարած կողմին ու նրա  ծրագրերին` վերջնականապես քայքայում է տնտեսությունը և պետությունը: Այս օրերին ընդունվեցին օրենքներ, որոնք ավելի դժվար կլիներ կամ առհասարակ հնարավոր չէր լինի ընդունել առանց արտակարգ դրության պայմանների: Օրինակ, Լանզարոտեի կոնվենցիան, որը վտանգում է երեխայի հոգեկան առողջությունը: Ընդհանարապես, վերջին տասնամյակների ընթացքում թաքուն քայլերով փորձում են վերացնել ընտանիքը, մշակույթը և պետությունը, որոնք խոչընդոտ են համարվում համաշխարհային ամբողջատիրության հասնելու ճանապարհին: Արդեն մի քանի տասնամյակ է, որ աշխարհը ղեկավարվում է անդրազգային, վերպետական, միջազգային կոչվող կազմակերպությունների կողմից, որոնք ֆինանսավորում են պետություններին տարբեր վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցով: Դրանով օրըստօրե մեծանում է պետությունների կախվածությունը այդ կազմակերպություններից և նաև միջազգային բանկային համակարգից: Ակնհայտ է պետությունների և այդ անդրազգային կառույցների միջև առկա շահերի բախումը: Իրականում մարդկությունը մեծ վտանգի առջև է կանգնած այսօր: Հետարդիական, հետարդյունաբերական կոչվող  այս ժամանակաշրջանը կարող է դառնալ հետմարդկային: Եթե նկատել եք, որևէ զանգավածային լրատվամիջոցով այլևս չեն անդրադառնում այն հարցին, թե որն է գիտության զարգացման նպատակը և ինչի կարող է հանգեցնել այդ զարգացումը, երբ հիմքում բարոյականությունը չէ: Այս <<խառը  պատերազմը>>, որն ունի մշակութային, տնտեսական և տեղեկատվական ճակատներ, անշուշտ  տարբերվում է նախորդներից իր զինատեսակներով, որոնք են հակամշակույթը, արտադրության և արդյունաբերության մերժումը և ապատեղեկատվությունը: Այդ զենքները ոչնչացնում են պետությունների տնտեսությունները և մշակույթները: Այն նպատակները, որոնք այսօր հրապարակվում են պաշտոնական լրատվամիջոցներով կեղծ են: Որևէ հիմք չկա հավատալու, որ ամենաբիրտ շահագործմամբ, պատերազմներով և խաբեբայությամբ հարստացած մարդիկ մտահոգված են մարդկության առողջությամբ և բարեկեցությամբ: Գաղտնի նպատակը, ինչպես միշտ, իշխանության հասնելն է, կամ իշխանությունը պահելը: Իշխելու ձգտումը սահմաններ չունի, միշտ կարելի է ավելի երկար իշխել, ավելի մեծ տարածքներ գրավել և խոսքն այս անգամ միայն նյութական տարածքների և հարստության մասին չէ, այլ նաև հոգեկան և մտավոր տարածքների, որոնք այսօր դիտարկվում են որպես կապիտալի նոր տարատեսակներ: Գիտեք, ինչպես թմրամոլի, կամ խաղամոլի, այդպես էլ իշխանամոլի գործողություններում պետք չէ տրամաբանություն փնտրել և ոչ էլ, իհարկե, ազնվություն:  Եվ այն, որ պատերազմի նպատակը քողարկվում է, դա պատահական չէ, այլ թելադրված է հենց ժամանակաշրջանի հիմնական մտայնությամբ, որում կարևոր տեղ ունի գաղտնիությունը:  Պարզ է, որ ոչ մի ազնիվ արարք, ոչ մի գործ, որն արվում է  ի շահ մարդկանց, կարիք չունի գաղտնի լինելու: Եվ պատահական չէ, որ իրենց  դեմ ուղղված մեղադրանքները և քննադատությունը նրանք երբեք չեն փորձում հերքել փաստերով: Փոխարենը վարձկան կամակատարների միջոցով ապատեղեկատվություն են տարածում` խուսափելով մասնագետների հետ դեմ առ դեմ որևէ հարց քննարկելուց: Անտեսանելի, անդադար կերպարանափոխվող, դիմակները փոխող համաշխարհային օլիգարխիան արդեն, կարելի է ասել, որ դարձել է չափազանց վտանգավոր մշակույթի, ազգության և հետևաբար մարդկության ապագայի համար:

- ՄԻԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒՄ  ՆՐԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵԻՆ։  Ո՞ՐՆ  Է ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՆՇԱՆԸ  ԱՅՍ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ, ՉԷ՞ ՈՐ ՓՈՂԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ  Եւ  ԱՇԽԱՐՀԻՆ ԻՇԽԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ Է ՀԱՏՈՒԿ ԵՂԵԼ: Եւ, ՀԱՅՏՆԻ Է, ՈՐ  ԱՅԴ ՁԳՏՈՒՄՆ  ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՏԱՐԲԵՐ Ու ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՎ... 

-Այո, բայց քանի որ դեռևս գոյություն ունեն պետություններ, նրանք համարում են, որ իրենց իշխանությունը բացարձակ չէ: Որպեսզի այդ համաշխարհային կառավարումը ամբողջությամբ իրականություն դառնա, պետք է պետությունները վերանան, ինչպես ազգային պետությունները, այդպես էլ` դաշնային պետությունները: Եվ դա է իրենց վերջնական նպատակը: Այն ինչ երազում էր երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելիս Հիտլերը, այսօր փորձ է արվում իրականացնել լրիվ նոր տեխնոլոգիաներով և, այսպես կոչված, փափուկ զենքի կիրառմամբ: Միևնույն ժամանակ, համաշխարհային կառավարումը, որի մասին խոսում ենք որպես ապագայի ծրագիր, ներկայում տեղի ունեցող գործընթաց է` <<համաշխարհայնացման գործընթացներ>> անվան տակ: Արդեն շատ վաղուց է այդ, այսպես կոչված, համաշխարհային կառավարությունը պատերազմում ազգային պետությունների դեմ և գիտի, որ ունեցածը պահպանելու համար պետք է անընդհատ նոր տիրույթներ գրավել` տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլն: Շատ մարդկանց համար սա դժվար է հասկանալ. այն մարդկանց համար, որոնք չունեն թերարժեքության կամ գերարժեքության բարդույթներ, որոնք ապրում են աշխատելով, ստեղծագործելով և սիրելով միմյանց:

  • ԱՅՍ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Ի՞ՆՉ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ ԿՈՉՎԱԾԸ։ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՄԵԾ ՀՈՍՔԻՑ, Ո՞ՐՆ ԵՔ ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՄ ԱՌԱՆՁՆԱՑՆՈՒՄ։ ԵՒ, ԱՌՀԱՍԱՐԱԿ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ Ի՞ՆՉ ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ, ՆԱԵՒ ՄԵԶ...
  •  Այդ վարակը, որը երբ համեմատում ենք նախորդ տարիների տվյալների հետ, չի ավելացրել հիվանդություններից մահերի թիվը Հայաստանում և աշխարհում նույնպես, այժմ դարձել է այս հիբրիդային կոչվող պատերազմի գլխավոր զենքերից մեկը: Շատ կասկածելի է, երբ արտակարգ դրության պայմաններում Ազգային ժողովը օրենք  է ընդունում, որն արգելում է կորոնավիրուսից մահացածներին հերձում կատարել: Այդ դեպքում  ինչ ապացույց կա, որ մարդը մահացել է կորոնավիրուսից, երբ  ապացուցելու միակ եղանակը հերձումն է:
  • Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ, COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ, ԱՂԵՏԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՁԵՒԵՐՆ, ՀԵՏԵՒԱԲԱՐ ՆԱԵՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ։
  • Կարելի է հակառակը ասել, որ մենք ականատես եղանք «ազգային ինքնության բացակայության դրսևորումների»: Շատ փոքր բացառություններով բոլոր երկրների ղեկավարների վարքագիծը նույնն է: Վախը ազգային հատկանիշ չէ. հանձնակատար լինելը՝ նույնպես:
  • ԵՆԹԱԴՐՎՈՒՄ ԷՐ, ԹԵ ԱՅՍ ՄԵԾ ԱՂԵՏԸ ՄԱՐԴԿԱՆՑ  ՀԱՄԱԽՄԲԵԼՈՒ Է (ՄԻՄՅԱՆՑ ՍԻՐԵԼՈՒ ԵՒ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀՈՒՅՍԵՐ ԷԼ ԷԻՆ ՓԱՅՓԱՅՈՒՄ): ԲԱՅՑ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՄՈԼՈՐԱԿԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՆԱԵՒ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ, ԲՈԼՈՐՈՎԻՆ ՀԱԿԱՌԱԿՆ Է ՎԿԱՅՈՒՄ։  ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԱՅՍ  ՇՓՈԹ ՈՒ ԲԱՐԴ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ Ի՞ՆՉ ՎԱՐՔ ՊԵՏՔ Է ՈՐԴԵԳՐԵՆՔ, ԳՈՐԾԵԼՈՒ Ի՞ՆՉ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՊԵՏՔ Է ՏԻՐԱՊԵՏԵՆՔ ԿԱՄ ՆՈՐԵՐԸ ՄՇԱԿԵՆՔ ԵՒ ԴԱՐՁՆԵՆՔ ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ՎՃՌՈՐՈՇ, ՈՒՐԵՄՆ ՆԱԵՒ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ  ԽՆԴԻՐԸ։
  • Դրանք ամենակարևոր հարցերն են այսօր: Ես ինքս համաշխարհայնացման գործընթացները համարում եմ գոյություն ունեցող փաստ, որը չի կարելի անտեսել և չի կարելի նաև հնազանդորեն կուլ գնալ, բայց նաև չի կարելի ճակատով բախվել ժայռին: Պետք է կարողանալ լողալ այս ինը բալանոց ալիքների շրջապտույտում` դիմադրելով և մնալով ալիքի վրա`  մինչև որ ծովը խաղաղվի: Բայց դրա համար պետք է ներսից ամրանալ և հասկանալ, որ պետք է ուժեղացնել հաստատությունները և պետական հաստատությունները նույնպես և ոչ թե քայքայել, ինչպես այժմ, ցավոք սրտի, արվում է: Իսկ պետական հաստատությունները միակ երաշխավորը կարող են լինել ընտանիքի, մշակույթի և հենց մարդու իրավունքների, որոնք, ինչպես տեսնում ենք այս համաճարակի օրերին, չափազանց վտանգված են դարձել։