ԵԹԵ

 

 «Ու՞մ ես համարում երկրի համար վտանգավոր մարդ»- այսպիսի գրությամբ  նախապես բաժանված կավե սալիկների վրա  յուրաքանչյուր բնակիչ գրում էր նրա անունը, ում համարում էր Սպարտայի համար վտանգավոր։ Եւ նա, ում անունը ամենից շատն էր հիշատակվում տասը տարով պետք է լքեր հայրենի քաղաքը։    

 Իրենց Հերակլեսի ժառանգներն  համարող սպարտացիները, հիմնականում զինվոր էին, քանի  որ  համոզված էին, որ հայրենի եզերքի հզորության հիմքում մարտունակ   բանակ ունենալն  է կարևորը։  

 Սպարտացիները միտքը արտահայտելու համար  սեղմ ու  կտրուկ խոսքն էին գերադասում։  Այն, որ իրենց իսկ ձևակերպմամբ  լակոնիկ ոճ  կոչվեց։  

 Հենց այդպես՝ լակոնիկ էլ  իրենց հղված  ամենադաժան սպառնիլքներին հակադրելով, ամենաիմաստալից  հստակ ու կարճ  հայտնի պատասխանն էին տվել...

 Նրանց  զուսպ  ու մատչելի արտահայտվելու հմտություններին տիրապետելու արվեստին մանկուց էին սովորեցնում։ Նրանք իմանում էին, թե ինչպիսին կարող է լինել մեկ խորիմաստ բառից կազմված պատասխանի  ազդեցության ուժը։  Վստահ էին՝ ընտրված  բառը պետք է  անգամ ռազմատենչ ու պոռոտախոս թագավորի վրա այնպիսի ազդեցություն  թողնի, ինչպես իրենց  արձակած նետի հարվածը...    

 Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպը  Սպարտայի վրա հարձակվելու որոշումը կայացնելով, անմիջապես զորքը չտարավ կռվի դաշտ։ Մինչև ռազմական գործողություններին անցնելը, նա փորձեց  սպառնալիքներով վախեցնել   սպարտացիներին։  Եւ դա արեց  անխուսափելի պարտության հետ  համակերպվելու կոչով դիմելով նրանց։  Ֆիլիպ թագավորը նրանց ասաց.  «եթե ես ջախջախեմ Ձեր բանակը, եթե փշրեմ ձեր քաղաքի դարպասները, ապա ձեզ բոլորիդ  կսպանեմ կամ ստրուկ կդարձնեմ։ Այնպես որ ավելի լավ է կամավոր հանձնվեք»։

 Սպարտացիները նրա սպառնալիքները լսել և ընդամենը մի բառով են  պատասխանել։ Ասել են.

 «Եթե»․

 Ասել ու անմիջապես  անցել էին ռազմական հաջող գործողությունների կազմակերպմանն ու դիրքերի ամրապնդմանն  և մարտավարական   ու պաշտպանողական ծրագրերի  մշակմանը։  Ոչ մի վայրկյան չկասկածելով, որ Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպի առաջ  իրենց քաղաքի դարպասները երբևէ չեն  բացվելու...

 Նրանց ականջին մոր կաթով սնուցելու առաջին իսկ օրերից  սկսյալ էին շշնջացել,  եթե քեզ ինչ որ մեկը սպառնում է,  մի սասանվիր։ Զգոն ու  վստահ եղիր, որ իրադարձությունների հնարավոր զարգացումները ոչ թե նրա՝ սպառնացողի, այլ  քո  օգտին պետք է շրջել։

 Նրանք երբեք չէին մոռանում մեծերից ստացած շատ կարևոր ևս մի պատգամ. Նրա հետ, ով սպանելու է գալիս    խաղաղության մասին չեն  խոսում։  Սպառնալիքները կարելի է հեռացնելով, վերացնել  ներքին  կարողություններդ մոբիլիզացնելով, ուժերդ կենտրոնացնելով, ճշգրիտ ելքեր փնտրել, ու ինչպես հարկն է պաշտպանվելով․պաշտպանել ու  չեզոքացնել թնամուն։ Երկիրդ ու երկրիդ բնակիչներին անվնաս  պահելու համար պայքարի նախապատրաստվելիս, սակայն կարևոր մի գործոն  էլ կա, որն իսպառ պետք է  բացառել։ Անտեսել վախը և տագնապը։ Քանի որ դրանք իրականում չկան,  գոյություն չունեն։  Եւ գործում են միայն այն պարագայում, երբ ներս սողսկելու ճեղքեր ես թողնում։  Եթե ամուր ես, ապա  պաշտպանված ես։  Նաև  հիշել է պետք, որ  թշնամին  հրաշալի է տիրապետում   այդ «զինամթերքի» կիրառման հմտություններին։ Ուրեմն  անհրաժեշտ է  ինչպես հարկն է չեզոքացնել նրա  առաջին «հենակետը». որտեղից սկսվում է ոսոխի պատերազմական նախահարձակ առաջին մարտը։  Ինքդ՝ քեզ պաշտպանելու առաջին հաղթանակը վախը և տագնապը մերժելն է։ Սա  որոշիչ նշանակությամբ  կարևորվող նախապայման է։ Եւ դրան հասնել կարելի է նաև  նույն թշնամու  սպառնալից արտահայտչամիջոցները հուզական դաշտ բերելով։ Այդ դեպքում թշնամու  խոսքերը ոչ թե որպես  հոխորտանք,   ոչ էլ վախ, այլ վիրավորանք,  ցասում, ատելություն են ծնում։  Հայրենիք, ընտանիք,   ինքնություն, արժանապատվություն  վիրավորողին պատժելու, նրան ծնկի բերելու  հուզական պոռթկման հիմք  հանդիսանում։ Եւ  ի սկզբանե  փխրուն թվացող  սահմանն  ամրացնելով,  այն չհատելու ու այն  պաշտպանելու  կամքն առավել ամրապնդում։  

 Պայքարի բոլոր  եղանակները հմտորեն   մշակելու պարագայում է  հնարավոր զորեղ հակահարված տալ թշնամուն։ Եւ այնպես ծնկի բերել,  որ   տարիներով չմոռանա  պարտության  գորշ գույնն ու դառը համը։  Անշուշտ, միշտ հիշելով նաև,  վատթարագույն ելքի գոյությունը, որի  հավանականությունը կարող է լինել ու կարող և չիրականացվել։ Ամեն ինչ  սեփական դիրքորոշումից ու ցուցաբերվող կամքից ու տրամադրվածությունից է կախված.  Նաև պարզ մի արտահայտությունից, որը մարտից առաջ ասում էին սպարտացիները. «Մենք՝ մեր տունն ենք պաշտպանում»  ... 

  Փառահեղ հաղթանակի համար նախապատրաստական անհրաժեշտ փուլերն անցնելով,  սպարտացիներն  անգամ ճակատագրին  համոզեցին, որ  պայքարի ունակ են  և կարող են  ետ շպրտել  Մակեդոնիայի թագավորին, ով  սպառնում  էր ջախջախել իրենց բանակն  ու փշրել իրենց  քաղաքի դարպասները։

 Հաղթեցին «Եթե» մեն մի բառը ուղեցույց դարձնելով...