Ծաղիկը` մտքի բնակավայր

Վիտո Սուտտո

Արվեստաբան-քննադատ (Իտալիա)

    Միջազգային ասպարեզում բարձր մակարդակի գործունեությամբ հայտնի և հասարակության մեջ մեծ հարգանք վայելող կազմակերպությունների շարքում կուզենայի հիշատակել  Իտալիայի Ֆրիուլի-Վենետիկի Ջիուլիա նահանգի  հայկական “Ծիծեռնակ”  կազմակերպությունը։ Ես այս կազմակերպության շնորհիվ ծանոթացա Նազիկ Ասլանյանի ստեղծագործություններին: Մի արվեստագետ, ով տիրապետում է  նշանների և՛ գույների անպարփակ տարատեսակներին,  և  ում  գեղանկարչությունը  բուրումնավետ  և՛ գունագեղ ծաղիկների և՛ ծաղկաթերթերի  միախառնված լույսի մի աշխարհ է, որը մեր  մեջ առաջացնում է  տաք զգացողություն… Բայց դա նրա նկարչության արտաքին ընկալումն է միայն. մինչդեռ  խորքում Նազիկ Ասլանյանի ստեղծագործություններն ալեգորիկ եղանակով բացահայտում են հարափոփոխ կյանքի  իմաստը:  Յուղաներկով արված նրա գեղանկարներում հիմնականում կարելի է տեսնել տարվա եղանակների փոխակերպումները՝ բնության զարթոնքն ու թոշնումը. Ինչպես  մարդկային կյանքն է: 

Արվեստագետի անհատական “եսը” արտացոլվում է  ծաղկի և բնության մեջ.  դիտողին  հաղորդում   իր ներքին  լույսը, միևնույն ժամանակ այն ներառում  իր մեջ:    Մի խոսքով, ծաղիկը նրա ստեղծագործական հայտնագործությունն է, այն միջավայրը, որտեղ նա իրականացնում է իր  մտահղացումները, սա նշանակում է, որ կյանքի անսահման և անդադրուն շարունակականության մեջ նկարիչը փնտրում է  այն թելը, որը կարող է ուղենիշ դառնալ: Ծաղկի գունային շողարձակ շարժման մեջ, կարծես, խորհրդանշական կերպով երեւակվում է արվեստագետի զարգացումը, ով  դիմում է թռիչքի` չհեռանալով իր արմատից, միաժամանակ մնում վերածննդի գաղափարի հետ¢որդը: Առաջին հայացքից կարող է շատ պարզ թվալ, բայց, կարծում եմ, ծաղիկն ընտրելով որպես կյանքի խորհրդանիշ, նա ծաղկի միջոցով մեկնաբանում է  կյանքի երևույթները:

Նրա կտավներում մենք տեսնում ենք բնության դինամիկան` ծնունդից մինչև  մահ և այդ ամենը  ծաղկի միջոցով, որը  մեզ հանդարտ, անվրդով ու անաչառ մտորելու առիթ է տալիս: Եվ ծաղիկը, որը  գույն է տալիս մեր գոյությանը,  նաեւ հիշեցնում  է մեզ  ապրելու գեղեցկության  մասին`  կյանքի յուրաքանչյուր պահը արժեւորելու,  ակնթարթի հրաշագեղության,  ,capre diemե-ի մասին: Նկարիչը ստեղծագործական որոնումների և գեղանկարչական լուծումների մեջ  մեծ հաջողության է հասել: Յուղաներկի հնարավորությունները թույլ են տալիս հայ արվեստագետին գունային սահուն անցումներ կատարել. նա, կարծես, մերթ մոտենում է ծաղկին, մերթ հեռանում, հպվում թերթիկին, շոյում  այն,  գույն  տալիս կամ  գույն վերցնում  նրանից:  Նա անգամ հայտնվում է աբստրակցիոնիզմի անհավանական, բարդ իրականության մեջ, որպեսզի հետո կրկին վերադառնա ռեալիստական սիմվոլիզմին, ինչին անդրադարձանք այս հոդվածում: