Լիանա ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լիանա Ավետիսյանը ծնվել է 1983 թ-ի սեպտեմբերի 12-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը եւ ավարտել բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան` արտասահմանյան գրականություն մասնագիտացումով: Մագիստրատուրային զուգահեռ սովորել եւ 2007 թ-ին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիայի դերասանական բաժինը: Աշխատել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնում, խաղացել է Մելիսա Բրաունի ներկայացումներում, նկարահանվում է ֆիլմերում ու տարբեր հեռուստանախագծերում, զբաղվում է ֆիլմերի կրկնօրինակումներով: