Մշակութային քաղաքականություն

ԻՆՉՈՎ ՀՊԱՐՏԱՆՈւՄ ԵՍ, ԱՅՆ ԷԼ ԿՈՐՑՆՈւՄ ԵՍ

Հիմա հաստատ գիտեմ, որ ճիշտ է, այն արտահայտությունը, թե՝ ինչով հպարտանում ես, այն էլ կորցնում ես: Հետաքրքիր է կա՞ այնպիսի մի գործ, մի ուսումնասիրություն կամ պարզ մի ցուցակ, որով ի մի են բերված Երևանի մեծ կորուստները: Եթե չկան, ապա այդ բացը դժվար չէ լրացնել, քանի որ յուրաքանչյուր շինության վտանգված լինելու լուրն իսկ քաղաքն ալիքվում ու ցնցվում էր այնպես, որ փողոց էր դուրս բերում մարդկանց: Եւ մարդիկ բողոքը արտահայտում էին հայտնի ու հնարավոր բոլոր եղանակներն ու միջոցները կիրառելով: Իսկ քանդողներն միշտ չէ, որ խուլ էին ձևանում: Երբեմնանհեթեթ «փաստարկներով» արձագանքելով… շարունակում էինավերել Երևան

ԻՍԿ Ո՞ւՐ Է ԾԻՐԱՆԸ

Օրերս հայտնի դարձավ,  որ    «Ոսկե ծիրանը»  ընդգրկվել է 2018 թ եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում: Դրանից առաջ  լրատվամիջոցներից տեղեկացանք  նաև, որ Սանկտ Պետերբուրգում գտնվելու օրերին Հայաստանի վարչապետն այցելել էր Էրմիտաժ: ԵՎ Էրմիտաժում   կինոռեժիսոր Ալեքսանդր  Սակուրովն ասել էր, թե լավ կլիներ, եթե Հայաստանի նորընտիր ղեկավարն առանձնակի ուշադրություն դարձներ հայկական վավերագրական կինոյի զարգացմանն   ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին…

Մշակութային քաղաքականություն և ազգային գաղափարախոսություն

20-րդ դարը լինելով ողբերգական տարեթվերով լեցուն, այդուհանդերձ դարձավ հայկական պետականության վերա-կանգնման դարաշրջան: Հայաստանի առաջին հանրապետության կյանքը, սակայն, կարճ էր և կորստաբեր, իսկ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը առանձնա-հատուկ էր նրանով, որ թեև կար արվեստների զարգացմանն ուղղված մշակութային  քաղաքականություն, բայց դա իրականացվում էր պետական այնպիսի գաղափարա­խոսության շրջանակում, որը  թույլ չէր տալիս տասնհինգ հանրապետություններից  որևէ մեկին   շահեկանորեն տարբերվել մյուսներից։ Խորհրդային միության տարիները մի ժամանակահատված էր, որը թեև արդեն անցյալում է, բայց, ինչ

ԱՎԵԼԻ ՎԱՏ ՄԻՇՏ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

«Եթե»-ով սկսվող` կասկածանքի, քամահրանքի, վրդովմունքի, հարցականի շեշտադրումներով արտահայտություններ՝ եթե երկիրը ճգնաժամային վիճակում է, եթե ֆիլմարտադրություն չկա, եթե Հայֆիլմը ծախել են, եթե կինոթատրոնները վերածվել են վաճառասրահների, ապա ու՛մ է պետք…

ԿԻՆՈՄԻՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՂԵԿԱՎԱՐ

Ի՞նչ դեր ունեն ստեղծագործական միությունները մշակութային մեր իրականության համար: Հարց է, որը ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով շրջանառվում է մեզանում: Վերջին շրջանում այն քննարկման թեմա է դարձել հատկապես կինոաշխարհի մարդկանց համար: Դա էլ, թերևս հոկտեմբերի սկզբներին, Կինեմատոգրաֆիստների միության  հրավիրվելիք համագումարի և նոր  ղեկավարի ընտրության կապակցությամբ: Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի  կինեմատոգրաֆիստների  միությունը վերակազմակեպելու և նպատակային գործունեության խթանման,  հանրային  ճանաչում ունենալու  ու հեղինակություն ձեռք բերելու համար: Ի՞նչ   ակնկալիքներ  ունեն մեր կինոգործ

ՆԱ, ՈՎ “ԽՓՆՎԱԾ Է”, ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐ ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ

Մոտ 3 ժամ տևողությամբ ներկայացումը, ինչպես «Մալյան» թատրոնի ցանկացած գործ, ունի հանդիսականին ամբողջ էությամբ կլանելու, արվեստի հմայքի մեջ պահելու մոգականությունը: Այս թատրոնը երբեք կարիք չի ունեցել ճոխ, ծախսատար բեմահարդարանքի, տեխնիկական գերժամանակակից հնարանքների, քանի որ պիեսի և դերակատարների ընտրությունից սկսած, ամբողջ աշխատանքն ուղղվում է մակերեսից դեպի խորքերը, և այնտեղից պեղված գտածոները հիմնականում մարդասիրության տարաբնույթ, հաճախ տարաշխարհիկ տեսակներ են, սպեղանի՝ կյանքի մատուցած մեծ ու փոքր հարվածներից: «Սիրելի Պամելա»-ն, որ անցել է աշխարհի բազմաթիվ բեմերով, 20-րդ դարի ամերիկացի դր

Տիգրան Մանսուրյան. ՄԵՐ ՕՐԵՐԻ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ

Ռոբերտ Էլիբեկյանը բոլորիս հարստությունն է: Բոլորիս` քանի որ մի չափանիշ ստեղծեց, որը Հայաստանում իմ պատկերացմամբ դեռ գոյություն չուներ: Այս անգամ էլ դա արեց գիրք ներկայացնելով: Ոչ թե Ռոբերտի նկարներներն էին կախված, ոչ թե արվեստագետի ցուցահանդեսի բացումն էր, որտեղ ներկայացված նրա գործերի հանդեպ մեր հիացմունքը նույնքան պիտի տաք լիներ, մեր զգացմունքը բուռն լիներ նույնքան կամ  գուցե նույնիսկ տասնապատիկ, այլ գրքի շնորհանդես

ՓԱՌԱՏՈՆ, ՈՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ

  “Ոսկե ծիրան” Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը ավարտեց իր աշխատանքները: Տոնական շաբաթվա վեցերորրդ օրը  տարբեր անվանակարգերում աշխատած Ժյուրիի խմբերը պիտի ազդարարեին հաղթող ֆիլմերի ու նրանց հեղինակների անունները:  Կինոգործիչների և կինոսիրողների հոսքը դեպի Ազատության հրապարակ. Կարմիր գորգով անցնող մանկասայլակով  տիկին. Այս անգամ այդպես է.

1O +1 ՏԱՐԻ. “ՈՍԿԵ ԾԻՐԱՆ”

Ամեն տարի ազդարարելով` երևանյան հերթական միջազգային կինոփառատոնի բացումն ու փակումը, ներկաներին անմիջապես  տեղեկացնում են, որ հենց նույն այդ պահից էլ սկսվում է հաջորդ` “Ոսկե ծիրանի” նախապատրաստական աշխատանքները: Եւ  փառատոնի հիմնադիր տնօրեն` Հարություն Խաչատրյանի ու գլխավոր հովանավոր` Ռալֆ Յիրիկյանի հումորով ուղեկցվող երկխոսությանը հաջորդած միասին ու միաժամանակ ասվող այդ արտահայտությունը ո'չ կատակ է, ո'չ էլ գեղեցիկ  խոսք` օրվա տրամադրությամբ թելադրված

ԱՍՈւՄ ԵՄ` ԳՈՒՑԵ…

Pages

Subscribe to RSS - Մշակութային քաղաքականություն