Ժառանգություն

«ՈՎՍԱՆՆԱ»

«Ովսաննա, ես կուգամ քո ետևեն, ինձի կսպասես»: Կյանքի մշտական ուղեկից դարձած այս արտահայտությունը և բաժանման պահը հիշողության մեջ մնաց ամբողջ կյանքի ընթացքում: Կրկնվող երազի նման պատկերը ցավ պատճառելու հետ նաև անուշ մի քնքշանքով էր հոգին լցնում:  Կարոտն  էր արթնանում: Կարոտն էլ անուն ուներ՝ Մանիկ: «Ովսաննա, ես քո քույրիկն եմ՝ Մանիկը: Ինձի կսպասես, ես կուգամ քո ետևեն»:  Երեքուկես տարեկան  աղջնակը երբեք չմոռացավ այդ արտահայտությունը, որը նաև ծննդյան վկայականի նշանակությամբ կարևորվեց նրա համար, որի շնորհիվ  պիտի մտապահեր ոչ միայն  քրոջ, այլև իր անունը: Եւ պիտի սպասեր տասնամյակներ շա

ՆՎԱՐԴ

«Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգին է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք, տարրական ճշմարտություններ են: Կարելի՞ է ռոկոկո ոճով եկեղեցի շինել: Կարելի չէ, և հայը չի մտնի այնտեղ, չի աղոթի: Իսկ նրանք, ովքեր ուզում են օտարանալ, բարի ճանապարհ, թո օտարանան: Արդեն հայությունը քանակ չէ, այլ որակ է»:

«ՓԱՐԱՋԱՆՈՎ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՓԱՐԱ ԲԱՌԻՑ Է»

 Թբիլիսի, Կոտե Մեսխի-10. Շ.

Ես, իմ հայրենիքը, իմ արվեստը

Վաստակավոր Սարյանն ասում է ուսանող Սարյանի մասին. «Վասնեցովի մոտ նկարած իմ էտյուդը բավական հաջող ստացվեց։ Վասնեցովը գովեց ինձ և խորհուրդ տվեց մշտապես աշխատել իր արվեստանոցում։ Բայց ես չարեցի այդ»։ «Մեկ էլ, հրապուրվելով սպիտակամաշկ բնորդուհու մարմնով և տեսնելով, թե ուսանողն ինչքան վատ է նկարում, Կորովինը վերցնում էր պալիտրան ու վրձինները՝ ոգևորությամբ գոչելով՝ «կա՛թ, կա՛թ...»։ Վրձինը թափով խփում էր կտավին, մեկը մյուսի մոտ շարվում էին կարճ վրձնահարվածները։ Գույները կենդանանում էին։ ...

ԳԵՏԱՁԻ

Մեկնում եմ ապրաքանտար գնացքով:
Ինքն իրենից հիասթափված վարժեցնողը, քանի որ չկարողացավ  իրեն ենթարկել գետաձիուն, զայրացած մտրակեց կենդանուն։ Անսպասելի հարվածից շշմած գետաձին վայր գցեց վարժեցնողին: Երկուսն էլ  փռվել էին կրկեսի խաղահրապարակում, և իրենց անհարմար տեսքով՝ խայտառակ եղան:   
Որոշումն ընդունվեց նույն վարկյանին: Տնօրինությունը գետաձիուն դուրս գրեց կրկեսից, արձանագրելով՝ «գետաձին խենթացել է», և կենդանուն տարան կենդանաբանական այգի:
Երկու տարի անց նորից Կիևում եմ:

ԵՐԲ ՈՐ ԲԱՑՎԵՆ ԴՌՆԵՐՆ ՀՈՒՍՈ...

Կիլիկիո սարերն ի վեր այնքան բարձրացա,

Որ ամպերին հասա, երազ էր, ասես

Հավերժին տանող ճամփեքով անցա

Ի՜նչ երանություն…

 

Իրողություն...

Պատմական Կիլիկիա, Ադանայի շրջան: Ավելի քան 1600 կմ հաղթահարելով հայկական հետքեր, հայեր տեսնելով, հուզիչ և անմոռաց պահեր ապրեցինք:

ԺԱՄԱՆԱԿԸ ԻՄԱՍՏԱԴԱՐԱՆ Է

Երեք գիրք.

2015. Նովալիս Դերոյան. Երաժշտագետը, մանկավարժը և մտավորականը

2014 Յուրի Հարությունյան. Կյանքի զուգահեռականներ

 2012 Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքայինև սիմֆոնիկ ստեղծագործությունները

ՓՈՐՁՈւԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼԸ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ

   Ամեն մի երկիր իր շահերն է պաշտպանում.- ասում են: Բայց  կան երկիրներ, որոնք աշխարհաքաղաքական ու քարտեզագրական ձևափոխումների ժամանակ կորուստներ  են ունենում:  Ավելին, շահարկվում են: Եւ պատմությունը փաստում է, թե ինչու՞ կամ ի՞նչ պատճառների կամ էլ թե դիվանագիտական սխալների հետևանքով  է այս կամ երկիրը մեծ կորուստներով անցել գոյության իր ճամփան: Գոնե մեր պարագայում հայտնի է սակայն, որ փորձություններով անցնելը փորձ ձեռք բերելու երաշխիք չէ, բոլորովին: Չնայած այն իրողությանը, որ պատմությունը նշանային որևէ դեպք կարծես թե մոռացության չի տալիս:  Իսկ պատմության կարևոր իրադարձությու

ՍԱԲՈՒՐԹԹԱԼՈՅԻ ՔԱՄԻՆԵՐԸ

Այն, որ Ս. Փարաջանովի  ֆիլմերի բոլոր դրվագները գեղանկարչության օրենքներով արված գունանկարներ են, որոնցից յուրաքանչյուրռը կարելի է առանձին շրջանակի մեջ առնելով ցուցադրել, փաստ է`  գրավոր խոսքով ամրագրված: Ճիշտ այս զուգահեռով  նրա բազմաժանր` կոլաժ, տիկնիկ, գծանկար և այլ գործերն են որպես ֆիլմ-ներկայացում դիտարկվում: Նաև  մանրապատումները, որոնցից թեկուզ այս մեկը` “Սաբութթալոյի քամիները” կարդալով, կարող ենք համոզվել.

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈԻԹՅՈՒՆԸ ԶԳԱՑՄՈՒՆՔ ՉԷ, ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ԳԻՏԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՈՐԸ ՎԱՂ, ԹԵ ՈՒՇ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Է

 -Ամենալավ վիճակը գիշերներն եմ ունենում. երբ երազում եմ դեռեւս չկայացած ճամփորդության մասին՝ կարեւոր չէ, թե ուր,  կարեւոր չէ, թե տարվա որ եղանակին, կարեւորը՝ առաջին անիվը վեր ցցած ու մեկ անիվի վրա սլացող մարդն է: Եվ  այդ մարդը ես եմ,- սա ասում է մի մարդ,  որը անընդմեջ  ճանապարհորդում է: Հին ու նոր ճանապարհների սիրահար  մարդը  Պիեդրո Քուչուկյանն է:

Pages

Subscribe to RSS - Ժառանգություն